00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բրյուսովի անվան համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու համար

© Sputnik / Asatur YesayantsԿաշառք
Կաշառք - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2026
Կաշառք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ հակակոռուպցիոն կոմոիտեի՝ նախորդ տարի որպես կաշառք ստացել է գումար, ինչպես նև ոսկյա զարդեր:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:
«Այդ անձը համալսարանի նույն ամբիոնի 2 դասախոսի՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի կաշառք է վերցրել 2025 թվականի հոկտեմբերին»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ բացի դրանից, ամբիոնի վարիչն ասպիրանտի ատենախոսության պաշտպանության գործընթացը կազմակերպելու համար էլ ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը: Դա եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ կաշառքը եղել է ոսկյա զարդի տեսքով:
Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել aմբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու, իսկ նրան կաշառք տված 3 դասախոսին՝ կաշառք տալու հոդվածներով։ Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0