https://arm.sputniknews.ru/20260707/ankarajum-meknarkel-e-nato-i-gagatnazhvoghvovy-104315913.html
Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Sputnik Արմենիա
CNN-ի աղբյուրները վստահ չեն, որ գագաթնաժողովը հարթ կընթանա։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T14:07+0400
2026-07-07T14:07+0400
2026-07-07T14:48+0400
նատօ
գագաթնաժողով
անկարա
թուրքիա
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104313676_0:29:3072:1757_1920x0_80_0_0_b76e38486f1fd866567121ca7a2d0909.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա դաշինքի առաջնորդների 36-րդ հանդիպումն է և պատմության մեջ 2–րդը, որ անցկացվում է Թուրքիայում։Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դաշնակիցները ստիպված են պատասխաններ գտնել շատ ընդգրկուն հարցի՝ ինչպես պահպանել ՆԱՏՕ-ի միասնությունը ԱՄՆ–ի անկանխատեսելի քաղաքականության և անվտանգության համաշխարհային համակարգում ԱՄՆ-ի դերի աստիճանական վերափոխման պայմաններում։Անկարայում հրդեհ է բռնկվել այն հյուրանոցի մոտ, որտեղ ապրելու է Թրամփը․ ԶԼՄCNN-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնել է բացառապես նախագահ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ ԱՄՆ առաջնորդն ի սկզբանե կասկածանքով է վերաբերվել դաշինքի իր դաշնակիցների հետ հանդիպմանը, քանի որ դժգոհ է եղել, որ նրանցից շատերը ԱՄՆ-ին չեն աջակցել Իրանի դեմ պատերազմում։Հրավիրվածների թվում է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, որը հանդիպում ունի Թրամփի հետ։ԱՄՆ-ի համար այս գագաթնաժողովը, առաջին հերթին, հնարավորություն է ստուգելու, թե որքանով են դաշնակիցներն առաջընթաց գրանցել Հաագայում անցյալ տարի կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարման մասով. այն ժամանակ, Թրամփի ճնշման տակ, դաշինքի մասնակիցները համաձայնեցին մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև իրենց երկրների ՀՆԱ-ի 5%-ը (3.5%–ը՝ ուղիղ ռազմական կարիքների համար, 1.5%՝ հարակից ուղղությունների ոլորտների (այդ թվում՝ ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության)): ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ ամերիկացի դաշնակիցներն Անկարայում կստանան իրենց առաջին «առաջադիմության թերթիկները»։ՆԱՏՕ–ն ուժեղացնում է ներկայությունը Արկտիկայում՝ մրցակցելով ՌԴ–ի և Չինաստանի հետ. ՌյուտեՀիշեցնենք` գագաթնաժողովից առաջ Թրամփը կրկին հրապարակավ քննադատել էր դաշնակիցներին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում «հսկայական տարբերությամբ» շատ ներդրումներ է կատարում, քան որևէ այլ երկիր, սակայն դրանից որևէ օգուտ չի ստանում։ Որպես ապացույց նա հետևյալ թվերն է ներկայացրել (ամենայն հավանականությամբ` դաշինքի անդամների 2025 թվականի պաշտպանական ծախսերը). ԱՄՆ՝ 999 մլրդ դոլար, Մեծ Բրիտանիա՝ 90,5 մլրդ դոլար, Ֆրանսիա՝ 66,5 մլրդ դոլար, Իտալիա՝ 48,8 մլրդ դոլար, Լեհաստան՝ 44,3 մլրդ դոլար (ՆԱՏՕ-ն այլ թվեր է ներկայացնում): ԱՄՆ առաջնորդը Truth Social սոցցանցում գրել էր, որր մյուսները, այդ թվում՝ Գերմանիան, շատ ավելի քիչ են ծախսում։
անկարա
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104313676_0:0:2732:2048_1920x0_80_0_0_aadeb481ac2ee07d3a211f9e05a4bd77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, գագաթնաժողով, անկարա, թուրքիա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, ամն
նատօ, գագաթնաժողով, անկարա, թուրքիա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, ամն
Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
14:07 07.07.2026 (Թարմացված է: 14:48 07.07.2026) CNN-ի աղբյուրները վստահ չեն, որ գագաթնաժողովը հարթ կընթանա։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա դաշինքի առաջնորդների 36-րդ հանդիպումն է և պատմության մեջ 2–րդը, որ անցկացվում է Թուրքիայում։
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դաշնակիցները ստիպված են պատասխաններ գտնել շատ ընդգրկուն հարցի՝ ինչպես պահպանել ՆԱՏՕ-ի միասնությունը ԱՄՆ–ի անկանխատեսելի քաղաքականության և անվտանգության համաշխարհային համակարգում ԱՄՆ-ի դերի աստիճանական վերափոխման պայմաններում։
CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնել է բացառապես նախագահ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ ԱՄՆ առաջնորդն ի սկզբանե կասկածանքով է վերաբերվել դաշինքի իր դաշնակիցների հետ հանդիպմանը, քանի որ դժգոհ է եղել, որ նրանցից շատերը ԱՄՆ-ին չեն աջակցել Իրանի դեմ պատերազմում։
Հրավիրվածների թվում է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, որը հանդիպում ունի Թրամփի հետ։
«Ի դեպ, Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների համար Անկարայում կազմակերպվող ընթրիքին, բայց չի մասնակցի գագաթնաժողովի նիստերին։ Սա ազդանշան է այն մասին, որ Կիևի՝ մի օր դաշինքին միանալու ձգտումը դեռ չիրականացված է մնում»,–հայտնում է CNN-ը։
ԱՄՆ-ի համար այս գագաթնաժողովը, առաջին հերթին, հնարավորություն է ստուգելու, թե որքանով են դաշնակիցներն առաջընթաց գրանցել Հաագայում անցյալ տարի կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարման մասով. այն ժամանակ, Թրամփի ճնշման տակ, դաշինքի մասնակիցները համաձայնեցին մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև իրենց երկրների ՀՆԱ-ի 5%-ը (3.5%–ը՝ ուղիղ ռազմական կարիքների համար, 1.5%՝ հարակից ուղղությունների ոլորտների (այդ թվում՝ ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության)): ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ ամերիկացի դաշնակիցներն Անկարայում կստանան իրենց առաջին «առաջադիմության թերթիկները»։
Հիշեցնենք` գագաթնաժողովից առաջ Թրամփը կրկին հրապարակավ քննադատել էր դաշնակիցներին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում «հսկայական տարբերությամբ» շատ ներդրումներ է կատարում, քան որևէ այլ երկիր, սակայն դրանից որևէ օգուտ չի ստանում։ Որպես ապացույց նա հետևյալ թվերն է ներկայացրել (ամենայն հավանականությամբ` դաշինքի անդամների 2025 թվականի պաշտպանական ծախսերը). ԱՄՆ՝ 999 մլրդ դոլար, Մեծ Բրիտանիա՝ 90,5 մլրդ դոլար, Ֆրանսիա՝ 66,5 մլրդ դոլար, Իտալիա՝ 48,8 մլրդ դոլար, Լեհաստան՝ 44,3 մլրդ դոլար (ՆԱՏՕ-ն այլ թվեր է ներկայացնում): ԱՄՆ առաջնորդը Truth Social սոցցանցում գրել էր, որր մյուսները, այդ թվում՝ Գերմանիան, շատ ավելի քիչ են ծախսում։