00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական դրոնները գրոհել են Օմսկի հյուսիսային արդյունաբերական հանգույցի վրա. մարզպետ

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցՌԴ ՀՕՊ
ՌԴ ՀՕՊ - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
Օմսկն ու Օմսկի մարզն առաջին անգամ են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՌԴ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել թշնամու հարձակումը Օմսկի մարզում, մի քանի անօդաչու թռչող սարքեր հասել են Օմսկի հյուսիսային արդյունաբերական հանգույց։ Այս մասին հայտնել է Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն:
«Օպերատիվ ծառայությունների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հետևանքների վերացման ուղղությամբ», - իր տելեգրամյան ալիքում գրել է նա։
Օմսկի մարզում ԱԹՍ-ների տագնապ է հայտարարվել. հնչել են շչակներ, քաղաքային օդանավակայանը սահմանափակել է աշխատանքը։
Ավելի ուշ Խոցենկոն հայտնել է, որ մարզի օդային տարածքում ՀՕՊ ուժերը խոցել են թշնամու ԱԹՍ-ները, հարձակման հետևանքները ճշտվում են, և որ տարածաշրջանում առաջին անգամ են անօդաչուներ խոցվում։
Հավելենք, որ նախնական տեղեկություններով` զոհեր և տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0