https://arm.sputniknews.ru/20260706/ukrainaji-zun-belgvorvodi-mvot-hardzakvel-e-avtvobusi-vra-ka-6-viravvor-ajd-tvum-2-erekha-104273210.html
Ուկրաինայի ԶՈւ–ն Բելգորոդի մոտ հարձակվել է ավտոբուսի վրա. կա 6 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա
Ուկրաինայի ԶՈւ–ն Բելգորոդի մոտ հարձակվել է ավտոբուսի վրա. կա 6 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա
Sputnik Արմենիա
Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 3 տուժած։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T17:13+0400
2026-07-06T17:13+0400
2026-07-06T17:24+0400
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ավտոբուս
վիրավոր
երեխա
տուժածներ
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104272962_0:371:959:910_1920x0_80_0_0_b3e4a62293ee5fd55ac6f809396c7ea3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի դրոնը Բելգորոդի մարզի Տավրովո գյուղի շրջանում հարձակվել է ուղևորատար ավտոբուսի վրա. կան վիրավորներ։ Տեղեկությունը հաղորդում է մարզի օպերատիվ շտաբը:Նշվում է, որ 1 տարեկան աղջիկ երեխան ստացել է դեմքի, պարանոցի, գլխի և կրծքավանդակի բազմաթիվ չթափանցող բեկորային վնասվածքներ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ 10-ամյա տղան ևս ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է:«Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 3 տուժած։ Մեկ այլ կնոջ շտապօգնության բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերել, նա հրաժարվել է հոսպիտալացումից», – հավելել են օպերատիվ շտաբում։Ավտոմեքենան վնասվել է:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104272962_0:281:959:1000_1920x0_80_0_0_08151f5a157d0af9d7f8ee0eed3eb64b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ավտոբուս, վիրավոր, երեխա, տուժածներ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ավտոբուս, վիրավոր, երեխա, տուժածներ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Ուկրաինայի ԶՈւ–ն Բելգորոդի մոտ հարձակվել է ավտոբուսի վրա. կա 6 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա
17:13 06.07.2026 (Թարմացված է: 17:24 06.07.2026) Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 3 տուժած։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի դրոնը Բելգորոդի մարզի Տավրովո գյուղի շրջանում հարձակվել է ուղևորատար ավտոբուսի վրա. կան վիրավորներ։ Տեղեկությունը հաղորդում է մարզի օպերատիվ շտաբը:
«Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե–Տավրովո ավտոճանապարհի հատվածում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է ուղևորատար ավտոբուսի վրա։ Տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Երեխաները տեղափոխվել են մանկական մարզային կլինիկական հիվանդանոց»,–ասված է շտաբի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 1 տարեկան աղջիկ երեխան ստացել է դեմքի, պարանոցի, գլխի և կրծքավանդակի բազմաթիվ չթափանցող բեկորային վնասվածքներ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ 10-ամյա տղան ևս ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է:
«Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել 3 տուժած։ Մեկ այլ կնոջ շտապօգնության բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերել, նա հրաժարվել է հոսպիտալացումից», – հավելել են օպերատիվ շտաբում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։