https://arm.sputniknews.ru/20260706/rvosatvomy-patrast-e-tsatskel-hh-i-hnaravvor-energetik-pakasy-arajika-tasnamjakneri-hamar-104275783.html
«Ռոսատոմը» պատրաստ է ծածկել ՀՀ-ի հնարավոր էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների համար
«Ռոսատոմը» պատրաստ է ծածկել ՀՀ-ի հնարավոր էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների համար
Sputnik Արմենիա
Լիխաչովի կարծիքով, Հայկական ԱԷԿ-ի համար լավագույն տարբերակ կարող է դառնալ նոր՝ մեծ հզորության մեկ կամ միջին հզորության երկու էներգաբլոկը: 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T18:00+0400
2026-07-06T18:00+0400
2026-07-06T18:01+0400
«ռոսատոմ»
մեծամոր
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
ատոմակայան
մոդուլային ատոմակայան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104274230_200:0:1658:820_1920x0_80_0_0_156b4493fcb45d576e43c7f7d73f4b65.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է առաջարկել ատոմակայանների մոդելներ, որոնք կծածկեն Հայաստանի հնարավոր էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների համար։ Այս մասին հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։Նա նշել է, որ գործող Հայկական ԱԷԿ-ում ավարտվել է ծառայության ժամկետը մինչև 2031 թվականը երկարացնելու հերթական փուլը՝ մինչև 2036 թվականը աշխատելու հեռանկարով: Իրականացված աշխատանքները թույլ են տվել նաև բարձրացնել կայանի հզորությունը 10%-ով (այդ աշխատանքներին մասնակցել են նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկությունները-խմբ):Լիխաչովը հավելել է, որ որպես համագործակցության հաջորդ քայլ «Ռոսատոմը» ատոմակայանների նոր մոդելներ է առաջարկում։Լիխաչովի խոսքով, Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը ներկայում արտադրվում է ԱԷԿ-ում, սակայն էլեկտրաէներգիայի պահանջարկը երկրում աճում է, և հնարավոր է, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում գեներացվող հզորությունների պակասը հասնի նույնիսկ 1 գիգավատի:Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կատարել են ընտրություն հօգուտ մոդուլային կայանի (փոքր կամ միջին հզորության - խմբ.), սակայն դեռևս չեն կողմնորոշվել ինչպես մոդելի, այնպես էլ մատակարար երկրի հարցում:Նրա խոսքով, Հայաստանին իրենց առաջարկներն են ներկայացրել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը: Ներկայում բոլոր տարբերակները ուսումնասիրվում են:Դրան զուգահեռ իրականացվում է գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը։ 2023 թվականին կայանը և «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել համապատասխան աշխատանքներ իրականացնելու մասին, որոնք պետք է ապահովեն դրա աշխատանքը առնվազն մինչև 2036 թվականը։Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել էներգաբլոկի շահագործումը մինչև 2046 թվականը երկարացնելու հնարավորությունը:
մեծամոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Росатом" предлагает построить в Армении АЭС большой или средней мощности - Лихачев
Sputnik Արմենիա
"Росатом" предлагает построить в Армении АЭС большой или средней мощности - Лихачев
2026-07-06T18:00+0400
true
PT1M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104274230_565:0:1658:820_1920x0_80_0_0_2449f6eff3199dfaa9d7ffb4fdc0dc76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ռոսատոմ», մեծամոր, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմակայան, մոդուլային ատոմակայան, ռուսաստան, видео
«ռոսատոմ», մեծամոր, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմակայան, մոդուլային ատոմակայան, ռուսաստան, видео
«Ռոսատոմը» պատրաստ է ծածկել ՀՀ-ի հնարավոր էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների համար
18:00 06.07.2026 (Թարմացված է: 18:01 06.07.2026) Լիխաչովի կարծիքով, Հայկական ԱԷԿ-ի համար լավագույն տարբերակ կարող է դառնալ նոր՝ մեծ հզորության մեկ կամ միջին հզորության երկու էներգաբլոկը:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է առաջարկել ատոմակայանների մոդելներ, որոնք կծածկեն Հայաստանի հնարավոր էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների համար։ Այս մասին հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ գործող Հայկական ԱԷԿ-ում ավարտվել է ծառայության ժամկետը մինչև 2031 թվականը երկարացնելու հերթական փուլը՝ մինչև 2036 թվականը աշխատելու հեռանկարով: Իրականացված աշխատանքները թույլ են տվել նաև բարձրացնել կայանի հզորությունը 10%-ով (այդ աշխատանքներին մասնակցել են նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկությունները-խմբ):
Լիխաչովը հավելել է, որ որպես համագործակցության հաջորդ քայլ «Ռոսատոմը» ատոմակայանների նոր մոդելներ է առաջարկում։
Լիխաչովի խոսքով, Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը ներկայում արտադրվում է ԱԷԿ-ում, սակայն էլեկտրաէներգիայի պահանջարկը երկրում աճում է, և հնարավոր է, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում գեներացվող հզորությունների պակասը հասնի նույնիսկ 1 գիգավատի:
«Դրան պետք է պատրաստ լինել։ Եվ մեր պատասխանը հետևյալն է՝ մեկ մեծ կամ միջին հզորության կայան՝ մեկ կամ երկու բլոկով, որոնք տասնամյակների ընթացքում ծածկելու են էներգետիկայի առաջիկա պակասը: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ատոմային կարողությունների առկայությունն ինքնին որակյալ տնտեսության նշան է։ Այդ իմաստով Հայաստանի համար արժեքավոր է դեռևս անցյալ հազարամյակի 70-ական թվականներից ատոմային տեխնոլոգիաներին տիրապետելը», - հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կատարել են ընտրություն հօգուտ մոդուլային կայանի (փոքր կամ միջին հզորության - խմբ.), սակայն դեռևս չեն կողմնորոշվել ինչպես մոդելի, այնպես էլ մատակարար երկրի հարցում:
Նրա խոսքով, Հայաստանին իրենց առաջարկներն են ներկայացրել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը: Ներկայում բոլոր տարբերակները ուսումնասիրվում են:
ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Երևան կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնագիր էին ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին:
Դրան զուգահեռ իրականացվում է գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը։ 2023 թվականին կայանը և «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել համապատասխան աշխատանքներ իրականացնելու մասին, որոնք պետք է ապահովեն դրա աշխատանքը առնվազն մինչև 2036 թվականը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել էներգաբլոկի շահագործումը մինչև 2046 թվականը երկարացնելու հնարավորությունը: