00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինի ու Թրամփի զրույցը ՌԴ–ի դիրքորոշումը տեղ հասցնելու հնարավորություն էր. Պեսկով

© POOL / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը  - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը համակարծիք են, որ առաջիկայում իրենց շփումները պետք է շարունակվեն։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի զրույցը լավ հնարավորություն էր բարձր մակարդակով ներկայացնելու ՌԴ դիրքորոշումը Կիևի և Եվրոպայի` էկալացիայի վրա խաղադրույքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կիևի ռեժիմի փրկությունը մեր ծրագրերում չկա. Պուտին
«Սա լավ հնարավորություն էր, ինչպես ասում են, բարձր մակարդակով ԱՄՆ նախագահին հասցնել մեր դիրքորոշումն առաջին դեմքից», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Նրա խոսքով` ԱՄՆ առաջնորդը բաց է` լսելու այն տեղեկատվությունը, որն իրեն է հասցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միևնույն ժամանակ նա Սպիտակ տանն է վերահասցեավորել այն հարցի պատասխանը, թե ինչպես է ԱՄՆ նախագահն արձագանքել Կիևի և Եվրոպայի կողմից հակամարտության սրացմանը։
«Լսեք, հավանաբար ճիշտ չէ, որ մենք խոսենք Թրամփի արձագանքի մասին։ Դուք կարող եք այդ հարցն ուղղել Սպիտակ տան վարչակազմի մեր գործընկերներին», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նաև հավելել է, որ Թրամփի մոտեցումը հետևողական է, նա վստահ է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր ըմբռնման հարցում։
Պեսկովը հայտարարել է` ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը համակարծիք են, որ առաջիկայում իրենց շփումները պետք է շարունակվեն։
«Ե՛վ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Թրամփը հասկանում են, որ իրենց շփումներն առաջիկայում կշարունակվեն», – ընդգծել է Պեսկովը։
Խոսել են 1,5 ժամ․ Կրեմլը հայտնել է Պուտինի և Թրամփի խոսակցության մանրամասները
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփին է հասցրել այն միտքը, որ Կիևն ու իր եվրոպացի հովանավորները խաղադրույք են կատարում ուկրաինական հակամարտության ձգձգման և սրացման, խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչության վրա։
Լրահոս
0