00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կիևը գիշերը փորձել է 625 ԱԹՍ-ով զանգվածային հարձակում իրականացնել ՌԴ–ի վրա

© Sputnik / Сергей БобылевԶենիթահրթիռային համալիր
Զենիթահրթիռային համալիր - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
Ուկրաինան մտադիր էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ իր հովանավորներին ցույց տալ, որ պատրաստ է հարվածներ հասցնել Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտներին, բայց հարձակումը խափանվել է Ռուսաստանի զինված ուժերի պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Կիևն այս գիշեր փորձել է զանգվածային գրոհ իրականացնել ռազմական հատուկ գործողության գոտուց դուրս ռուսական օբյեկտների վրա և 625 հեռահար հարվածային ԱԹՍ է կիրառել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հարձակումներն ուղղված են եղել Լենինգրադի, Բրյանսկի, Բելգորոդի, Յարոսլավլի, Կալուգայի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմում վառելիքի և լոգիստիկայի օբյեկտների վրա։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Զելենսկին այս հարձակմամբ ձգտում էր Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի իր հովանավորներին ցույց տալ նրանց փողի դիմաց Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտները խոցելու պատրաստակամությունը։
Հստակեցվում է, որ գրոհները խափանվել են զենիթահրթիռային զորքերի մարտական հաշվարկների, շարժական կրակային խմբերի, ինչպես նաև կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմերի ուժերով:
Բրյանսկի մարզի օդային տարածքում ոչնչացվել է 147 ԱԹՍ, Բելգորոդի մարզում՝ 43, Լենինգրադի մարզում՝ 48, Յարոսլավլի մարզում՝ 72, Ղրիմի Հանրապետությունում՝ 64, Կալուգայի մարզում՝ 31։
Ուկրաինայի զինված ուժերի հարվածների նպատակը եղել է քաղաքացիական օբյեկտներին և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի լոգիստիկ օղակներին վնաս հասցնելը։ ՊՆ-ն նշում է, որ հարձակման հետևանքով վնասված առանձին քաղաքացիական օբյեկտներն առաջիկայում կվերականգնվեն։
Ի պատասխան ուկրաինական կողմի ահաբեկչական գործողության՝ ՌԴ ԶՈւ-ն գիշերը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև ուկրաինական զինված ուժերի հետ առնչվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին Կիև քաղաքում և Կիևի մարզում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0