https://arm.sputniknews.ru/20260706/khameneii-dagaghy-teghapvokhum-en-tehrani-pvoghvocnervov-104251585.html
Խամենեիի դագաղը տեղափոխում են Թեհրանի փողոցներով
Խամենեիի դագաղը տեղափոխում են Թեհրանի փողոցներով
Sputnik Արմենիա
Այաթոլլայի մարմինը երեք օր դրված էր Թեհրանի ամենամեծ մզկիթում: 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T11:11+0400
2026-07-06T11:11+0400
2026-07-06T11:12+0400
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
դագաղ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104248265_0:0:1920:1080_1920x0_80_0_0_54286aae65da20762308c1875eafc9c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դագաղը տեղափոխում են Թեհրանի փողոցներով: Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է որ տասնյակհազարավոր մարդիկ են եկել իսրայելա-ամերիկյան օդային հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդին հրաժեշտ տալու։Այաթոլլայի դագաղը մինչ այդ դրվել էր Թեհրանի Մեծ Մոսալի մզկիթում:Հուլիսի 5-ին Խամենեիի երեք որդիները՝ Մասուդը, Մոստաֆան և Մեյսամն էին գնացել հորը հրաժեշտ տալու։ Արարողությանը ներկա էին նաև երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Ահմադ Վահիդին։Նրա իրավահաջորդ Մոջթաբա Խամենեին, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր մասնակցել արարողությանը։Ալի Խամենեիի հրաժեշտի առաջին օրը՝ հուլիսի 3–ին, արարողությանը ներկա են եղել ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ի սկզբանե արարողությունները նախատեսվում էր անցկացնել մարտի սկզբին, բայց ռազմական գործողությունների պատճառով, ինչպես նաև անվտանգության նկատառումներից ելնելով` միջոցառումները ստիպված եղան կազմակերպել նրա մահից ավելի քան չորս ամիս անց:Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104248265_240:0:1680:1080_1920x0_80_0_0_d7e3e9c35f1d1f2490fcaa1eeedbed39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, դագաղ, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, դագաղ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Խամենեիի դագաղը տեղափոխում են Թեհրանի փողոցներով
11:11 06.07.2026 (Թարմացված է: 11:12 06.07.2026) Այաթոլլայի մարմինը երեք օր դրված էր Թեհրանի ամենամեծ մզկիթում:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դագաղը տեղափոխում են Թեհրանի փողոցներով: Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է որ տասնյակհազարավոր մարդիկ են եկել իսրայելա-ամերիկյան օդային հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդին հրաժեշտ տալու։
Այաթոլլայի դագաղը մինչ այդ դրվել էր
Թեհրանի Մեծ Մոսալի մզկիթում:
Հուլիսի 5-ին Խամենեիի երեք որդիները՝ Մասուդը, Մոստաֆան և Մեյսամն էին գնացել հորը հրաժեշտ տալու։ Արարողությանը ներկա էին նաև երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Ահմադ Վահիդին։
Նրա իրավահաջորդ Մոջթաբա Խամենեին, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր մասնակցել արարողությանը։
Ալի Խամենեիի հրաժեշտի առաջին օրը՝ հուլիսի 3–ին, արարողությանը ներկա են եղել ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի սկզբանե արարողությունները նախատեսվում էր անցկացնել մարտի սկզբին, բայց ռազմական գործողությունների պատճառով, ինչպես նաև անվտանգության նկատառումներից ելնելով` միջոցառումները ստիպված եղան կազմակերպել նրա մահից ավելի քան չորս ամիս անց:
Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։
Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես
հաստատվեց մարտի 1-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ
դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով: