https://arm.sputniknews.ru/20260706/hh-ardjunaberutjuny-verjin-tarinerin-kajun-atsh-e-drsevvorum-pashinjani-elujty-rdum-104265736.html
ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում. Փաշինյանի ելույթը ՌԴ–ում
ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում. Փաշինյանի ելույթը ՌԴ–ում
Sputnik Արմենիա
Փաշինյանը խոսել է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերի մեծացման մասին։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T15:11+0400
2026-07-06T15:11+0400
2026-07-06T15:15+0400
հայաստան
եկատերինբուրգ
նիկոլ փաշինյան
ռուսաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104264826_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bf50e125131df07ca35091a3202eb37a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում։ Այսօր Եկատերինբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։Նրա խոսքով՝ վերջին շրջանի լայնածավալ ներդրումները մատնանշում են Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ աճող ընկալումը: Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ մի շարք նախագծերի մասնակից են։ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է «Իննոպրոմ» ցուցահանդեսին՝ ընդգծելով, որ այն ավանդաբար լավ հարթակ է արդյունաբերական առաջատար լուծումների և բիզնեսի հնարավորությունների ցուցադրման համար:Փաշինյանը նաև նշել է, որ այսօր արդյունաբերական զարգացման գլոբալ ճարտարապետության մեջ համակարգային փոփոխություններ են տեղի ունենում, մեծանում է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերը։ Սակայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության սրընթաց զարգացման դարաշրջանում կարևոր ուղենիշ պետք է մնան մարդու դերն ու հումանիտար գործոնը։«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա հոգսերից՝ այդպիսով նոր հորիզոններ բացելով ինտելեկտուալ և ստեղծարար աշխատանքների համար»,- նշել է ՀՀ վարչապետը։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։
եկատերինբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104264826_382:0:1822:1080_1920x0_80_0_0_337b8dca1f75656353ec07e9cc873e53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկատերինբուրգ, նիկոլ փաշինյան, видео, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, եկատերինբուրգ, նիկոլ փաշինյան, видео, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր
ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում. Փաշինյանի ելույթը ՌԴ–ում
15:11 06.07.2026 (Թարմացված է: 15:15 06.07.2026) Փաշինյանը խոսել է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերի մեծացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում։ Այսօր Եկատերինբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստում հայտարարել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
«2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանի լայնածավալ ներդրումները մատնանշում են Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ աճող ընկալումը: Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ մի շարք նախագծերի մասնակից են։
ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է «Իննոպրոմ» ցուցահանդեսին՝ ընդգծելով, որ այն ավանդաբար լավ հարթակ է արդյունաբերական առաջատար լուծումների և բիզնեսի հնարավորությունների ցուցադրման համար:
Փաշինյանը նաև նշել է, որ այսօր արդյունաբերական զարգացման գլոբալ ճարտարապետության մեջ համակարգային փոփոխություններ են տեղի ունենում, մեծանում է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերը։ Սակայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության սրընթաց զարգացման դարաշրջանում կարևոր ուղենիշ պետք է մնան մարդու դերն ու հումանիտար գործոնը։
«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա հոգսերից՝ այդպիսով նոր հորիզոններ բացելով ինտելեկտուալ և ստեղծարար աշխատանքների համար»,- նշել է ՀՀ վարչապետը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։