00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան կցանկանային ավարտել հակամարտությունը. Թրամփ

Բաժանորդագրվել
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ հակամարտության ավարտի հարցը լինելու է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը. հարցը կլինի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Պուտինը ցանկանում է, որ դա ավարտվի, ահա թե ինչ կարող եմ ասել ձեզ։ Մենք նրա հետ լավ զրույց ունեցանք։ Իսկ նախագահ Զելենսկին ցանկանում է, որ դա ավարտվի հենց հիմա», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ ուկրաինական հակամարտության հարցը ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն այս շաբաթ Անկարայում կայանալիք գագաթնաժողովում:
«Մենք պատրաստվում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և պատրաստվում ենք քննարկել դա (Ուկրաինայում հակամարտության ավարտը - խմբ.): Կարծում եմ՝ մենք դրան վերջ կդնենք։ Ուկրաինայի հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է համարել», - ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահներ Պուտինի և Թրամփի զրույցը լավ հնարավորություն էր բարձր մակարդակով հասցնելու Կիևի և Եվրոպայի՝ էսկալացիայի շարունակման քաղաքականության մասին Ռուսաստանի դիրքորոշումը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0