00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Երևանում վարչարարական տեռոր է պետք». Ավինյանը` շինարարական փնթիության մասին

© Photo : press office of Yerevan Municipality Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի խոսքով` երբեմն մի շինարարական ընկերություն հաղթում է 4-5 մրցույթ, բայց բոլոր տեղերում թերացումներով է աշխատում։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Երևանում շինարարական փնթիությունը համատարած է, վարչարարական տեռոր է պետք։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս հայտարարությունն արեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով շինհրապարակների ոչ պատշաճ կահավորմանը և քաղաքապետարանի անցկացրած մրցույթները հաղթած որոշ շինարարական կազմակերպությունների թերացումներին։
Ավինյանի խոսքով` իրավական բոլոր լուծումները տրված են, նոր օրենսդրությունն ընդունված է, Երևանի ավագանու բոլոր որոշումներն այդ առումով ընդունված են։ Նա վստահ է, որ եթե շինհրապարակները պատշաճ չեն կահավորվում, պետք է լինի տուգանք։
Անդրադառնալով մրցույթներում հաղթած որոշ շինարարական կազմակերպությունների գործունեությանը` Ավինյանը նշեց, որ երբեմն մի ընկերություն հաղթում է 4-5 մրցույթ, բայց բոլոր տեղերում թերացումներով է աշխատում, չեն պահպանվում նաև շինարարական աշխատանքների կատարման ժամկետները, ուշացումները լինում են երբեմն մի քանի ամիս։
Ավինյանն արձանագրեց, որ շինարարները չեն պահպանում Երևանի ավագանու որոշմամբ սահմանված պարտադիր պայմանները, կահավորանքը միշտ չէ, որ պատշաճ է կատարվում, աշխատանքների որակը միշտ չէ, որ լավ է։
«Հարգելի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն, Հասարակական կարգի պահպանության ծառայություն և ամենակարևորը՝ վարչական շրջանների հարգելի ղեկավարներ, ձեր վարչական շրջաններում արվող աշխատանքների վատ կահավորման առաջին պատասխանատուն դուք եք, ձեր աշխատակիցներն են, պահանջեք ձեր աշխատակիցներից, որպեսզի նրանք պահանջեն շինարարներից գրագետ կերպով կահավորել շինհրապարակները։ Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր։ Պետք է բողոքեն, բոլոր ինստանցիաներով գրեն այդ շինարարները, ասեն` մեզ «սպանում» են։ Այդ փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա...Ով չարեց վարչարարությունը, կոնկրետ պատասխանատուով խիստ նկատողություն՝ գործից հանում ենք», - ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումը պարտադիր է։ Շինհրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ամբողջ ընթացքում՝ իրականացնելով փոշենստեցման միջոցառումներ և կիրառելով օդի մաքրման համակարգեր՝ փոշեորսիչ, փոշեճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող ու ցածր արտանետումներով սարքավորումներ: Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումն օդի որակի մոնիտորինգային սարքերով։ Բացի այդ, ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով, իսկ մնացած տարածքները՝ խճի շերտով՝ բացառելով փոշու առաջացումը։
Կառուցապատողները պարտավոր են հետևել նաև շինարարական հրապարակի պատշաճ կահավորման, կանոնավոր մաքրման, փոշեպաշտպան պատնեշների և ցանցերի կիրառման, նյութերի փոխադրման, պահպանման և այլ պահանջներին։
Լրահոս
0