https://arm.sputniknews.ru/20260706/avelacel-e-evrvopajic-ev-parsic-tsvoci-erkrneric-hajastan-ekvogh-zbvosashrjikneri-tivy-pvordzaget-104142719.html
Ավելացել է Եվրոպայից և Պարսից ծոցի երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը. փորձագետ
Ավելացել է Եվրոպայից և Պարսից ծոցի երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը. փորձագետ
Sputnik Արմենիա
Հայաստանի հետ ուղիղ չվերթերի ավելացումը, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանի խոսքով, ոչ միայն զբոսաշրջային նոր հոսքեր է ապահովում, այլև ընդլայնում է երկրների... 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T08:55+0400
2026-07-06T08:55+0400
2026-07-06T08:55+0400
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
հայաստան
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
տուրիզմի հայկական ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/866/17/8661777_0:0:1601:901_1920x0_80_0_0_423852dc95b9afb30b39d04e79b3e4fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի ներգնա տուրիզմում ավանդական երկրներից (ՌԴ, Վրաստան, Իրան) բացի վերջին շրջանում զբոսաշրջային այցելությունները ակտիվացել են նաև Պարսից ծոցից և եվրոպական այլ երկրներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։Գևորգյանը նկատում է, որ զբոսաշրջիկները որպես կանոն նախընտրում են մեկնել այն երկրներ, դեպի ուր ուղիղ թռիչքներ կան։ Եվրոպայից Հայաստան այցելուների թվի ավելացումը Վլադիմիր Գևորգյանի համոզմամբ, հենց այս հանգամանքով է պայմանավորված։«Այս դեպքում էական ազդեցություն է ունեցել եվրոպական երկրների հետ ուղիղ թռիչքների ավելացումը։ «Զվարթնոց» օդանավակայանն այս առումով դառնում է թռիչքային հաբ։ Այստեղ գալիս են որպես տրանզիտ երկիր՝ մեկ այլ երկիր մեկնելու նպատակով, և այդ ընթացքում էլ 1-2 օր ժամանակ են անցկացնում Հայաստանում` հաճելին համատեղելով օգտակարի հետ»,– նշում է մասնագետը։Որակյալ կապն առանցքային հարց է զբոսաշրջիկների, այդ թվում՝ ՀՀ այցելողների համար. ԲորոդինՈւղիղ չվերթերի ավելացումը, Գևորգյանի խոսքով, ոչ միայն զբոսաշրջային նոր հոսքեր է ապահովում, այլև ընդլայնում է երկրների աշխարհագրությունը։2026թ–ի առաջին կիսամյակի և ամռան առաջին ամսվա վիճակագրությունը Զբոսկոմիտեն դեռ չի հրապարակել։ Բայց Վլադիմիր Գևորգյանն առանց թվային ցուցանիշների էլ տուրիստական հոսքերի որոշակի ստաբիլություն նկատում է։«Պետք է նշեմ, որ դրանք ավելի շատ ինդիվիդուալ տուրիստներ են, ոչ թե զբոսաշրջային ընկերությունների կողմից կազմակերպված տուրերով Հայաստան այցելած զբոսաշրջիկներ։ Որպես անհատ գնում են ավիատոմս, ամրագրումներ են կատարում և գալիս են Հայաստանում հանգստանալու»,–նկատում է Գևորգյանը։ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026-ի առաջին 5 ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 825 հազար զբոսաշրջիկ։ 2025թ–ին` ամբողջ տարվա ընթացքում, ՀՀ այցելածների թիվը եղել է 2 263 642։Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով, ըստ այդ վիճակագրության, առաջին տեղում Ռուսաստանն է (41%), երկրորդը` Վրաստանը (12%), երրորդը` Իրանը (8%)։
իրանի իսլամական հանրապետություն
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/866/17/8661777_43:0:1462:1064_1920x0_80_0_0_0302edcd07614f3715b636115600d18a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, տուրիզմի հայկական ֆեդերացիա
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, տուրիզմի հայկական ֆեդերացիա
Ավելացել է Եվրոպայից և Պարսից ծոցի երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը. փորձագետ
Հայաստանի հետ ուղիղ չվերթերի ավելացումը, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանի խոսքով, ոչ միայն զբոսաշրջային նոր հոսքեր է ապահովում, այլև ընդլայնում է երկրների աշխարհագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի ներգնա տուրիզմում ավանդական երկրներից (ՌԴ, Վրաստան, Իրան) բացի վերջին շրջանում զբոսաշրջային այցելությունները ակտիվացել են նաև Պարսից ծոցից և եվրոպական այլ երկրներից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
«Ծոցի երկրներից որոշակի ակտիվություն ունենք, չնայած ավելի շատ կարող էր լինել, եթե մենք ունենայինք թռիչքների հետ կապված ավելի նորմալ իրավիճակ։ Հասկանալի պատճառներով թռիչքները դեռևս ամբողջ ծավալով չեն վերականգնվել, իսկ եթե վերականգնվել են, ապա անընդհատ լինում են ուշացումներ, ժամային գրաֆիկի փոփոխություններ, ինչը բերում է լուրջ խնդիրների»,– նկատում է փորձագետը։
Գևորգյանը նկատում է, որ զբոսաշրջիկները որպես կանոն նախընտրում են մեկնել այն երկրներ, դեպի ուր ուղիղ թռիչքներ կան։ Եվրոպայից Հայաստան այցելուների թվի ավելացումը Վլադիմիր Գևորգյանի համոզմամբ, հենց այս հանգամանքով է պայմանավորված։
«Այս դեպքում էական ազդեցություն է ունեցել եվրոպական երկրների հետ ուղիղ թռիչքների ավելացումը։ «Զվարթնոց» օդանավակայանն այս առումով դառնում է թռիչքային հաբ։ Այստեղ գալիս են որպես տրանզիտ երկիր՝ մեկ այլ երկիր մեկնելու նպատակով, և այդ ընթացքում էլ 1-2 օր ժամանակ են անցկացնում Հայաստանում` հաճելին համատեղելով օգտակարի հետ»,– նշում է մասնագետը։
Ուղիղ չվերթերի ավելացումը, Գևորգյանի խոսքով, ոչ միայն զբոսաշրջային նոր հոսքեր է ապահովում, այլև ընդլայնում է երկրների աշխարհագրությունը։
2026թ–ի առաջին կիսամյակի և ամռան առաջին ամսվա վիճակագրությունը Զբոսկոմիտեն դեռ չի հրապարակել։ Բայց Վլադիմիր Գևորգյանն առանց թվային ցուցանիշների էլ տուրիստական հոսքերի որոշակի ստաբիլություն նկատում է։
«Պետք է նշեմ, որ դրանք ավելի շատ ինդիվիդուալ տուրիստներ են, ոչ թե զբոսաշրջային ընկերությունների կողմից կազմակերպված տուրերով Հայաստան այցելած զբոսաշրջիկներ։ Որպես անհատ գնում են ավիատոմս, ամրագրումներ են կատարում և գալիս են Հայաստանում հանգստանալու»,–նկատում է Գևորգյանը։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026-ի առաջին 5 ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 825 հազար զբոսաշրջիկ։ 2025թ–ին` ամբողջ տարվա ընթացքում, ՀՀ այցելածների թիվը եղել է 2 263 642։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով, ըստ այդ վիճակագրության, առաջին տեղում Ռուսաստանն է (41%), երկրորդը` Վրաստանը (12%), երրորդը` Իրանը (8%)։