00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան հրաժարվել է ընդունել Կոնստանտինովկայում զոհված զինվորականների մարմինները. ՌԴ ՊՆ

© Наталья СеливерстоваЗдание Министерства обороны РФ на Фрунзенской набережной в Москве
Здание Министерства обороны РФ на Фрунзенской набережной в Москве - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2026
Բաժանորդագրվել
Ինչպես նշում է ռուսական գերատեսչությունը՝ Կիևի ռեժիմը բացարձակապես ոչինչ չի արել, որպեսզի զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները արժանապատիվ կերպով հուղարկավորվեն հարազատների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Ուկրաինան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորականների՝ Կոնստանտինովկա քաղաքում գտնվող մարմինների փոխանցմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ռազմական գերատեսչությունը հուլիսի 4-ին ուկրաինական կողմին առաջարկել էր հուլիսի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, դադարեցնել ԴԺՀ-ի Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծությունը՝ զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները փոխանցելու համար։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է մարդասիրական ակցիա իրականացնել՝ զոհվածների մարմինները փոխանցելու նպատակով։
«Հատուկ ծառայությունների գծով այս հարցի մշակման ընթացքում ուկրաինական կողմը հրաժարվել է այդ առաջարկից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են ռուսական գերատեսչությունում, այսպիսով՝ կիևյան ռեժիմը բացարձակապես ոչինչ չի արել, որպեսզի զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները արժանապատվորեն հուղարկավորվեն հարազատների կողմից։
Հուլիսի 3-ին ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ռուսական բանակն իր լիակատար վերահսկողության տակ է վերցրել Կոնստանտինովկան։ Ռուսաստանի ղեկավարն այս իրադարձությունն անվանել էր «ԴԺՀ ողջ տարածքի ազատագրման բանալին՝ նշելով, որ այն «ուղիղ ճանապարհ է բացում դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ առաջխաղացման համար»։
Լրահոս
0