00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուս սրբերի մասունքները բերվել են Քանաքեռի ռուսական եկեղեցի

Բաժանորդագրվել
Մասունքները Հայաստանում կմնան մինչև օգոստոսի 31-ը։ Երևանից դրանք կտեղափոխվեն Վանաձորի, Գյումրու, ինչպես նաև Դիմիտրով, Պրիվոլնոյե և Ամրակից գյուղերի Ռուս Ուղղափառ եկեղեցիներ։
Սուրբ Ղուկաս Ղրիմցու և Սուրբ Սպիրիդոն Տրիմիֆունտացու մասունքները բերվել են Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ դրանց սպասում էին տասնյակ հավատացյալներ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Մասունքների հանդիսավոր դիմավորումը տեղի է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի օրհնությամբ։
Հայաստանում մասունքները կմնան մինչև օգոստոսի 31-ը։ Երևանից դրանք կտեղափոխվեն Վանաձորի, Գյումրու, ինչպես նաև Դիմիտրով, Պրիվոլնոյե և Ամրակից գյուղերի ռուսական եկեղեցիներ։
Արքեպիսկոպոս Ղուկաս Ղրիմցին (1877-1961) հայտնի է նաև որպես բժիշկ-վիրաբույժ։ Ենթարկվել է բռնաճնշումների, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է աստվածաբանության դոկտոր (1959)։
Սպիրիդոն Տրիմիֆունտացին (մոտ 270 - մոտ 348) կիպրոսցի հովիվ էր, որը նույնիսկ եպիսկոպոս դառնալուց հետո շարունակել է պարզ կյանք վարել և մեծարվել է որպես հրաշագործ։ Նա վերակենդանացրել է իր դստերը, մահապատժից փրկել է զրպարտված մի մարդու, պատժել է գողերին ու ստախոսներին։
Լրահոս
0