00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քաղցկեղից պաշտպանվելու 40 տոկոսը մեր ձեռքերում է․Ալինա Չոբանյան-Հովհաննիսյան

Բաժանորդագրվել
Չարորակ ուռուցքների զարգացման 60%-ը կախված է այնպիսի գործոններից, որոնք մենք չենք կարող վերահսկել, սակայն մնացած 40%-ը ուղղակիորեն կախված է մեր ամենօրյա սովորություններից։ Այդ կառավարելի գործոնների առաջին շարքում ծխելն ու ալկոհոլն են։ «ԴիՋի Մեդ» հաղորդաշարի եթերում ասում է «ԱրթՄեդ» ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-քիմիաթերապևտ Ալինա Չոբանյան-Հովհաննիսյանը։
«Ծխելը և ալկոհոլը փաստ են, որը բոլորը գիտեն, բայց հաճախ անտեսում են։ Եթե կամաց-կամաց, այսօրվանից պակասեցնենք ծխելը... Ավելի վտանգավոր է սիգարետի վերջին մեկ երրորդ մասը, այսինքն՝ անգամ եթե ծխում ես, կեսից հետո թողեք»։
Մյուս կարևոր ու հաճախ անտեսված գործոնը ավելորդ քաշն է, որը համարվում է կանցերոգեն և կարող է առաջացնել 13 տեսակի հորմոն-կախյալ ուռուցք։ Ռիսկերի նվազեցմանը մեծապես նպաստում է ֆիզիկական ակտիվությունը.
«Ինչքան մենք ֆիզիկապես ակտիվ ենք, այդքան հավանականությունը հիվանդանալու իջնում է, անգամ եթե այդ ֆիզիկական ակտիվությունը չի բերում քաշի իջեցմանը։ Անգամ ամենօրյա 40 րոպե քայլելը արդեն բերում է նրան, որ ռիսկերը հիվանդանալու իջնում են»։
Հաղորդմանն անդրադարձել ենք նաև արհեստական բանականության (ԱԲ) ապագայի մասին. ինչպե՞ս են հեղուկ բիոպսիաները (արյան անալիզով ԴՆԹ-ի հայտնաբերում) և ԱԲ պատկերների վերլուծությունը փոխելու բժշկության մարտավարությունը մոտակա 7-10 տարում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
0