00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին

© Sputnik / Кристина Кормилицына / Անցնել մեդիապահոցПресс-секретарь президента РФ Дмитрий Песков
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков  - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2026
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 7-8-ը Անկարայում։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը պետք է զգոն լինի և պատրաստ լինի Կիևի սադրանքներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը սպասվում է հաջորդ շաբաթ Թուրքիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 7-8-ը Անկարայում։
«Մենք պետք է սադրանքների սպասենք և ցանկացած պահի զգոն լինենք»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Վեստի»-ի հեղինակ Պավել Զարուբինի համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությունը «շարունակվում է որպես իսկական պատերազմ», որովհետև Կիևին օգնում են Բեռլինը, Փարիզը, Հաագան, Օսլոն և Վաշինգտոնը։
«Պատերազմ է ընթանում, սա իսկական պատերազմ է։ Գիտե՞ք՝ ինչու է պատերազմ։ Որովհետև Կիևի թիկունքին կանգնած են և՛ Բեռլինը, և՛ Փարիզը, և՛ Հաագան, և՛ Օսլոն, և, ցավոք, Վաշինգտոնը։ Որովհետև նրանց օգնում են թիրախները գտնել իրենց արբանյակների միջոցով, օգնում են արտասահմանյան սպառազինությունն ուղղել մեր թիրախներին՝ իրենց ամբողջ ենթակառուցվածքի միջոցով»,-ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ այս պայմաններում Մոսկվան պետք է գիտակցի, որ Կիևի ռեժիմն ամեն ինչի ընդունակ է։
Կրեմլի ներկայացուչի տեսանկյունից՝ Ուկրաինայի զինված ուժերն ակտիվացրել են հարվածները ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ ճակատում տիրող իրավիճակի վատթարացման պատճառով։
«Որովհետև ճակատում դինամիկան Կիևի համար օրեցօր անխուսափելիորեն վատանում է։ Մեր զորքերն առաջ են շարժվում»,-ասել է նա։
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարն արձանագրել է, որ Կիևի ռեժիմը հարվածներ է հասցնում ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին, և դա անվանել է ահաբեկչություն։
«Գլխավորը ոչ թե հռետորաբանությունն է, այլ գործողությունը (Կիևի ռեժիմի- խմբ․)։ Գործողությունն ահաբեկչական բնույթ է կրում, և Կիևի ռեժիմը հարվածներ է հասցնում մեր էներգետիկ համալիրի օբյեկտներին, քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք, ըստ էության, ոչ մի կապ չունեն ռազմական, ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Սա Կիևի ռեժիմի բացարձակապես ակնհայտ ահաբեկչական դրսևորումն է»,-ասել է Պեսկովը։
Նա պարզաբանել է, որ ՌԴ զինված ուժերը անվտանգության գոտի են ստեղծում Կիևի ռեժիմի ագրեսիվ էության պատճառով։
«Ելնելով Կիևի ռեժիմի ագրեսիվ էությունից՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովագրելու համար մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտի կամ բուֆերային գոտի»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ զինված ուժերը զգալիորեն ընդլայնել են անվտանգության գոտին։ Իսկ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Ուկրաինայում անվտանգության նոր գոտին անցնելու է Սումիի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի տարածքներով։
Լրահոս
0