https://arm.sputniknews.ru/20260705/basketbvoli-hajastani-minchev-16-tarekanneri-havaqakany-erkrvord-haghtanaky-tarav-ea-um-104237038.html
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում
Sputnik Արմենիա
Խմբային փուլի առաջին խաղում ՀՀ հավաքականը 98:62 հաշվով հաղթել էր Անդորրայի հավաքականին։ 05.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-05T21:51+0400
2026-07-05T21:51+0400
2026-07-05T21:51+0400
բասկետբոլիստ
բասկետբոլ
երևան
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104236363_0:39:723:446_1920x0_80_0_0_2ac4c0238dee40b3c01a09f3558f37d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է փայլուն ելույթները Երևանում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ երկրորդ խաղում 109:56 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։Հայաստանի Մ16 հավաքականը մրցաշարի երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ Սպորտի կառավարման կենտրոնում մրցելով Մալթայի հավաքականի դեմ։Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ։Հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվում է Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականները:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104236363_38:0:685:485_1920x0_80_0_0_1c23fbfc678aa373593038574babb5bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բասկետբոլիստ, բասկետբոլ, երևան, սպորտ
բասկետբոլիստ, բասկետբոլ, երևան, սպորտ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում
Խմբային փուլի առաջին խաղում ՀՀ հավաքականը 98:62 հաշվով հաղթել էր Անդորրայի հավաքականին։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է փայլուն ելույթները Երևանում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ երկրորդ խաղում 109:56 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։
Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍ նախարարությունը։
«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 37 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 13 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում։ Բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել նաև Դմիտրի Հաճյանը, որը գրանցել է 27 արդյունավետության գործակից (EFF), վաստակել է 23 միավոր, կատարել է 3 ռեբաունդ և 4 արդյունավետ փոխանցում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Մ16 հավաքականը մրցաշարի երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ Սպորտի կառավարման կենտրոնում մրցելով Մալթայի հավաքականի դեմ։
Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով
վստահ հաղթանակ էր տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ։
Հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվում է Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականները: