00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ո՞ր փուլում է սահմանամերձ Խնածախ գյուղի ճանապարհի հիմնանորոգման հարցը. ՏԿԵՆ–ի պատասխանը

© SputnikԽնածախ
Խնածախ - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2026
Բաժանորդագրվել
Սյունիքի գյուղեր տանող ճանապարհները վատ վիճակում են, և դրանցից մեկը նախատեսվում է վերանորոգել։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ-Վաղատուր ճանապարհի վերանորոգման նախագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Խնածախ-Վաղատուր տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ գտնվում է նախագծային փուլում», - հայտնել են նախարարությունից։
Նշենք, որ անցյալ տարի իշխանությունները վերանորոգել են Գորիսից Խնածախին և Վաղատուրին հարակից Խոզնավար գյուղ տանող ճանապարհը։ Սակայն Խնածախից Վաղատուր գյուղով անցնող ճանապարհը լրջորեն վնասված է։
Հիշեցնենք, որ Խոզնավարի ճանապարհի հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել դեռ 2023 թվականին, ինչի մասին նույն տարվա մարտին հայտարարել էր այդ ժամանակվա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի ճանապարհը կվերանորոգվի 2026 թվականից ոչ շուտ։
Լրահոս
0