https://arm.sputniknews.ru/20260704/varshavan-aknkalum-e-vor-kievy-qajl-kani-nacistneri-hervosacman-shurj-skandalic-hetvo-tusk-104185696.html
Վարշավան ակնկալում է, որ Կիևը քայլ կանի նացիստների հերոսացման շուրջ սկանդալից հետո. Տուսկ
Վարշավան ակնկալում է, որ Կիևը քայլ կանի նացիստների հերոսացման շուրջ սկանդալից հետո. Տուսկ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունները կրկին սրվել են։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T15:23+0400
2026-07-04T15:23+0400
2026-07-04T15:23+0400
լեհաստան
ուկրաինա
դոնալդ տուսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1954/80/19548056_0:62:1601:962_1920x0_80_0_0_8116c2e720cd04843a202af9c687943e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Լեհաստանն ակնկալում է, որ Կիևը քայլ կանի նացիստների հերոսացման շուրջ սկանդալից հետո։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինան այս պահին ի վիճակի չէ ճանաչել սեփական պատմությունը։«Այս լարվածության համար կան օբյեկտիվ պատճառներ։ Եվ այդ պատճառներից մեկը, ինչպես մենք գիտենք մեր սեփական պատմությունից, սեփական պատմության հետ հաշտվելու դժվարությունն է։ Վոլինը դրա ամենադրամատիկ օրինակն է», - ասել է Լեհաստանի վարչապետը։Վերջերս Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերությունները կրկին սրվել են Կիևի կողմից նացիստ հանցագործների շարունակական փառաբանման ֆոնին։Զելենսկին հրաժարվել է գնալ Գդանսկ. նրա փոխարեն ո՞վ կմասնակցի Ուկրաինայի հարցով համաժողովին2025 թվականի մայիսի վերջին Զելենսկին մասնակցել է Ուկրաինայի նացիոնալիստների կազմակերպության (ՈւՆԿ*)-ՈւԱԲ* առաջնորդներից մեկի՝ Անդրեյ Մելնիկի** և նրա կնոջ աճյունների վերահուղարկավորման արարողությանը Կիևի մարզում։ Բացի այդ, նա Ուկրաինայի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի «Հյուսիս» առանձին հատուկ գործողությունների կենտրոնին շնորհել է «ՈւԱԲ-ի հերոսների անվան» պատվավոր անվանումը։Դրանից հետո Լեհաստանի նախագահը նախաձեռնել է Զելենսկուն «Սպիտակ արծիվ» շքանշանից զրկելու հարցի քննարկումը։ Այդ բարձրագույն պետական պարգևը նրան 2023 թվականին շնորհել էր Լեհաստանի նախորդ նախագահ Անդժեյ Դուդան։*Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն։**Ռուսաստանում ընդգրկված է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում։
լեհաստան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1954/80/19548056_0:0:1421:1065_1920x0_80_0_0_e4fd3e6f71c03105c8e58eb40a3f04da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեհաստան, ուկրաինա, դոնալդ տուսկ
լեհաստան, ուկրաինա, դոնալդ տուսկ
Վարշավան ակնկալում է, որ Կիևը քայլ կանի նացիստների հերոսացման շուրջ սկանդալից հետո. Տուսկ
Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունները կրկին սրվել են։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Լեհաստանն ակնկալում է, որ Կիևը քայլ կանի նացիստների հերոսացման շուրջ սկանդալից հետո։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Մենք ակնկալում ենք, որ Վլադիիր Զելենսկու այդ դժբախտ որոշումից հետո Ուկրաինան քայլ կանի։ Լավ կլիներ` Կիևի կողմից հստակ ազդանշան լսվեր։ Նրանք փորձում են, բայց մենք կցանկանայինք դա հստակ լսել», - ասել է Լեհաստանի վարչապետը լրագրողներին։
Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինան այս պահին ի վիճակի չէ ճանաչել սեփական պատմությունը։
«Այս լարվածության համար կան օբյեկտիվ պատճառներ։ Եվ այդ պատճառներից մեկը, ինչպես մենք գիտենք մեր սեփական պատմությունից, սեփական պատմության հետ հաշտվելու դժվարությունն է։ Վոլինը դրա ամենադրամատիկ օրինակն է», - ասել է Լեհաստանի վարչապետը։
Վերջերս Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերությունները կրկին սրվել են Կիևի կողմից նացիստ հանցագործների շարունակական փառաբանման ֆոնին։
2025 թվականի մայիսի վերջին Զելենսկին մասնակցել է Ուկրաինայի նացիոնալիստների կազմակերպության (ՈւՆԿ*)-ՈւԱԲ* առաջնորդներից մեկի՝ Անդրեյ Մելնիկի** և նրա կնոջ աճյունների վերահուղարկավորման արարողությանը Կիևի մարզում։ Բացի այդ, նա Ուկրաինայի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի «Հյուսիս» առանձին հատուկ գործողությունների կենտրոնին շնորհել է «ՈւԱԲ-ի հերոսների անվան» պատվավոր անվանումը։
Դրանից հետո Լեհաստանի նախագահը նախաձեռնել է Զելենսկուն «Սպիտակ արծիվ» շքանշանից զրկելու հարցի քննարկումը։ Այդ բարձրագույն պետական պարգևը նրան 2023 թվականին շնորհել էր Լեհաստանի նախորդ նախագահ Անդժեյ Դուդան։
*Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն։
**Ռուսաստանում ընդգրկված է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում։