https://arm.sputniknews.ru/20260704/tehrany-pahustum-jermamijukajin-zenq-uni-medvedevy-iranamn-banakcutjunneri-masin-104182197.html
Թեհրանը պահուստում «ջերմամիջուկային զենք» ունի. Մեդվեդևը՝ Իրան–ԱՄՆ բանակցությունների մասին
Թեհրանը պահուստում «ջերմամիջուկային զենք» ունի. Մեդվեդևը՝ Իրան–ԱՄՆ բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Մեդվեդևը հուլիսի 3-ին այցելել է Իրան՝ մասնակցելու ԻԻՀ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը, իսկ այնուհետև հանդիպում է ունեցել նախագահ... 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T13:15+0400
2026-07-04T13:15+0400
2026-07-04T13:17+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դմիտրի մեդվեդև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104173605_0:0:3063:1723_1920x0_80_0_0_639659fa4ffae48df8c065d18e398428.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի հետ հակամարտությունում Հորմուզի նեղուցը Իրանի համար դարձել է «միջուկային զենքից ոչ պակաս» զենք, բայց այն նաև ունի պահեստային «ջերմամիջուկային զենք»՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։Նրա խոսքով` Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը հիմք է ստեղծում հետագա բանակցությունների համար, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական պայմանավորվածությունների հասնելու գործընթացը չափազանց բարդ կլինի:«Բանակցությունը միշտ ավելի լավ էն, քան դրա բացակայությունը, բայց բանակցությունները պետք է ինչ-որ բանով ավարտվեն։ ԱՄՆ-ում ոչ բոլորն են ցանկանում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Մի շարք դիրքորոշումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելը, ներառյալ, օրինակ, Իրանի վերականգնման համար գումար հատկացնելը, չափազանց դժվար կլինի», - ասել է Մեդվեդևը։Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները, որոնք ԱՄՆ-ի հարձակման առիթ են դարձել, սահմանափակվում են ընդհանուր դատողություններով, ոչ ոք ոչ ոքի այդպես էլ ոչինչ չի ներկայացրել: Այդ կապակցությամբ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ Մոսկվան դեռ առաջարկներ ունի (խոսքը Իրանից Ռուսաստան ուրանի արտահանման մասին է. խմբ․), որոնք կարող են լուծել իրանական միջուկային խնդիրը խաղաղ միջոցներով:Անդրադառնալով ընդհանուր առմամբ Իրանում տիրող իրավիճակին՝ Մեդվեդևը նշել է, որ Թեհրանում տիրող իրավիճակն իր վրա բարենպաստ տպավորություն է թողել՝ նշելով, որ քաղաքն ապրում և զարգանում է, թեև շատ թաղամասեր ավերվել են հարվածների հետևանքով:ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցությունը Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104173605_240:0:2971:2048_1920x0_80_0_0_f746d4bbdc921962b50f35b2ecdc3525.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի մեդվեդև
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի մեդվեդև
Թեհրանը պահուստում «ջերմամիջուկային զենք» ունի. Մեդվեդևը՝ Իրան–ԱՄՆ բանակցությունների մասին
13:15 04.07.2026 (Թարմացված է: 13:17 04.07.2026) Մեդվեդևը հուլիսի 3-ին այցելել է Իրան՝ մասնակցելու ԻԻՀ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը, իսկ այնուհետև հանդիպում է ունեցել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի հետ հակամարտությունում Հորմուզի նեղուցը Իրանի համար դարձել է «միջուկային զենքից ոչ պակաս» զենք, բայց այն նաև ունի պահեստային «ջերմամիջուկային զենք»՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Կարծում եմ, որ Իրանը պահուստում ունի ոչ միայն այդ միջուկային զենքը, այլև ջերմամիջուկային զենք, մասնավորապես՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որը կարող է օգտագործվել ռազմական հակամարտության դեպքում՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ բոլոր նավթային և այլ նավագնացությունները կարգելափակվեն», - ասել է Մեդվեդևը՝ Իրան կատարած այցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրա խոսքով` Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը հիմք է ստեղծում հետագա բանակցությունների համար, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական պայմանավորվածությունների հասնելու գործընթացը չափազանց բարդ կլինի:
«Բանակցությունը միշտ ավելի լավ էն, քան դրա բացակայությունը, բայց բանակցությունները պետք է ինչ-որ բանով ավարտվեն։ ԱՄՆ-ում ոչ բոլորն են ցանկանում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Մի շարք դիրքորոշումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելը, ներառյալ, օրինակ, Իրանի վերականգնման համար գումար հատկացնելը, չափազանց դժվար կլինի», - ասել է Մեդվեդևը։
Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները, որոնք ԱՄՆ-ի հարձակման առիթ են դարձել, սահմանափակվում են ընդհանուր դատողություններով, ոչ ոք ոչ ոքի այդպես էլ ոչինչ չի ներկայացրել: Այդ կապակցությամբ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ Մոսկվան դեռ առաջարկներ ունի (խոսքը Իրանից Ռուսաստան ուրանի արտահանման մասին է. խմբ․), որոնք կարող են լուծել իրանական միջուկային խնդիրը խաղաղ միջոցներով:
Անդրադառնալով ընդհանուր առմամբ Իրանում տիրող իրավիճակին՝ Մեդվեդևը նշել է, որ Թեհրանում տիրող իրավիճակն իր վրա բարենպաստ տպավորություն է թողել՝ նշելով, որ քաղաքն ապրում և զարգանում է, թեև շատ թաղամասեր ավերվել են հարվածների հետևանքով:
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցությունը Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ: