https://arm.sputniknews.ru/20260704/putiny-handznararakanner-e-tvel-zinvvorakannerin-104169054.html
Պուտինը հանձնարարականներ է տվել զինվորականներին
Պուտինը հանձնարարականներ է տվել զինվորականներին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը զինված ուժերի անձնակազմին շնորհակալություն է հայտնել ռազմական հատուկ գործողության գոտում ամեն օր ցուցաբերվող քաջության և հերոսության համար։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T09:42+0400
2026-07-04T09:42+0400
2026-07-04T09:43+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104163199_0:34:1501:878_1920x0_80_0_0_c01d8dd89d3078b2100d76775be74e74.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների վրա զանգվածային հարվածները պետք է շարունակվեն։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական հատուկ գործողության զորքերի միացյալ խմբավորման օժանդակ կառավարման կետում զինվորականների հետ հանդիպման ժամանակՆա երևակայական է անվանել Կիևի հայտարարած ռազմական հաջողությունները և ընդգծել` «եվրոպական խաղաղապահների» նպատակը խաղաղությունը չէ, այլ ռազմական գործողությունների շարունակությունը։Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ռուսական հարվածները զգալիորեն խաթարել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, մասնավորապես՝ հեռահար զենքի՝ թևավոր և բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում։«Մասնավորապես հուլիսի 2-ի գիշերը Կիևի ավիացիոն և էլեկտրոնիկայի արդյունաբերության հինգ կարևոր ձեռնարկություններ, որտեղ արտադրվում էին հեռահար անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռներ և դրանց բաղադրիչներ, խոցվել են հեռահար ճշգրիտ զենքերով և հարձակողական անօդաչու թռչող սարքերով»,– ասել է ԳՇ պետը։Ռուսաստանի նախագահը զորահրամանատարների առջև խնդիր է դրել անշեղորեն կատարել իրենց առջև դրված բոլոր նպատակները՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի մշակած պլանին համապատասխան։Նա նշել է, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը ռազմական հատուկ գործողության գոտում և ի վերջո կհասնի հաղթանակի։ Պուտինը շեշտել է` այդ հարցում կասկած չունի։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104163199_52:0:1287:926_1920x0_80_0_0_d263f5fae4433a408c84a65e53de9291.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա
ռուսաստան, վլադիմիր պուտին, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա
Պուտինը հանձնարարականներ է տվել զինվորականներին
09:42 04.07.2026 (Թարմացված է: 09:43 04.07.2026) Ռուսաստանի նախագահը զինված ուժերի անձնակազմին շնորհակալություն է հայտնել ռազմական հատուկ գործողության գոտում ամեն օր ցուցաբերվող քաջության և հերոսության համար։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների վրա զանգվածային հարվածները պետք է շարունակվեն։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական հատուկ գործողության զորքերի միացյալ խմբավորման օժանդակ կառավարման կետում զինվորականների հետ հանդիպման ժամանակ
Նա երևակայական է անվանել Կիևի հայտարարած ռազմական հաջողությունները և ընդգծել` «եվրոպական խաղաղապահների» նպատակը խաղաղությունը չէ, այլ ռազմական գործողությունների շարունակությունը։
«Եվ մենք պետք է համապատասխան արձագանք տանք։ Ես ձեզ խնդրում եմ առաջարկներ ներկայացնել», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ռուսական հարվածները զգալիորեն խաթարել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, մասնավորապես՝ հեռահար զենքի՝ թևավոր և բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում։
«Մասնավորապես հուլիսի 2-ի գիշերը Կիևի ավիացիոն և էլեկտրոնիկայի արդյունաբերության հինգ կարևոր ձեռնարկություններ, որտեղ արտադրվում էին հեռահար անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռներ և դրանց բաղադրիչներ, խոցվել են հեռահար ճշգրիտ զենքերով և հարձակողական անօդաչու թռչող սարքերով»,– ասել է ԳՇ պետը։
Ռուսաստանի նախագահը զորահրամանատարների առջև խնդիր է դրել անշեղորեն կատարել իրենց առջև դրված բոլոր նպատակները՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի մշակած պլանին համապատասխան։
Նա նշել է, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը ռազմական հատուկ գործողության գոտում և ի վերջո կհասնի հաղթանակի։ Պուտինը շեշտել է` այդ հարցում կասկած չունի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։