00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեծերին նմանակելիս չեմ ծաղրում․ Արթուր Մուսայելյան

Բաժանորդագրվել
Բլից հարցազրույցում արտիստը խոստովանում է, որ իր համար ամենադժվար նմանակվող կերպարը Մհեր Մկրտչյանն է։
«Ռիլերի այս դարաշրջանում պետք է հասկանալ, որ ամեն ինչ անցողիկ է, ու մնում է այն, ինչ մեր մեծերն են թողել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է դերասան, նմանակող և հանդիսավար Արթուր Մուսայելյանը։
Նա պատմում է, որ նմանակման արվեստի հետ կապը սկսվել է մանկության տարիներից․ քանի դեռ ձայնը թույլ չէր տալիս ձայնային տրանսֆորմացիաներ անել, կրկնօրինակում էր մարդկանց շարժուձևերն ու դեմքի միմիկան։
Մինչ օրս էլ մտերիմները կատակում են, թե Արթուրի ներկայությամբ պետք է զգույշ լինել, քանի որ ակնթարթորեն ֆիքսում և «որսում է» յուրաքանչյուրի յուրահատուկ դետալը։
Իջևանում ծնված արտիստն ընդգծում է, որ մայրաքաղաքից հեռու սուտն ավելի քիչ է, անկեղծությունը՝ շատ։ Հենց այդ արմատների կանչով էլ այսօր ձայնագրում ու մոռացությունից է փրկում հայկական անհետացող բարբառներն ու հեքիաթները։
Հանրահայտ նմանակումների շարքում նա հատուկ պատասխանատվությամբ է մոտենում Մհեր Մկրտչյանի կերպարին՝ նշելով, որ երբեք չի ծաղրում, այլ փորձում է հասկանալ հերոսի զգացմունքները՝ համոզիչ լինելու համար։
Անդրադառնալով քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի ու Գագիկ Ծառուկյանի նմանակումներին՝ Մուսայելյանը շեշտում է, որ իր կերպարներում «վտանգավոր» ոչինչ չկա, և նպատակը միայն թվացյալ լրջության մեջ հումորային դրվագներ գտնելն է։
Բլից հարցազրույցում արտիստը խոստովանում է, որ իր համար ամենադժվար նմանակվող կերպարը հենց Մհեր Մկրտչյանն է։
Լրահոս
0