https://arm.sputniknews.ru/20260704/hunisin-rusastani-taratsqum-13-hazar-odajin-tirakh-e-khvocvel-pn-104190699.html
Հունիսին Ռուսաստանի տարածքում 13 հազար օդային թիրախ է խոցվել. ՊՆ
Հունիսին Ռուսաստանի տարածքում 13 հազար օդային թիրախ է խոցվել. ՊՆ
Sputnik Արմենիա
Օդային թիրախների ոչնչացումն իրականացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության միասնական վերահսկողության ներքո՝ ՀՕՊ համակարգի բոլոր... 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T17:35+0400
2026-07-04T17:35+0400
2026-07-04T17:42+0400
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_0:0:3072:1728_1920x0_80_0_0_1bf3664c8acec322b6ccefec9f9c38d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Միայն հունիսին Ռուսաստանի տարածքում մոտ 13 000 ուկրաինական օդային թիրախ ոչնչացվել է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ խոցման այդ միջոցների արտադրությամբ և դրանց գործարկման ապահովմամբ զբաղվում են եվրոպական երկրների մեծ մասի, այդ թվում`՝ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Կիևի ռեժիմին աջակցող այլ պետությունների ռազմական գերատեսչություններն ու մասնագետները:Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է հուլիսի 4-ի գիշերը Ռուսաստանի տարածքում համատեղ հարվածի փորձի մասին։ Նախարարության տվյալներով՝ հարձակման համար օգտագործվել են հեռահար «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ, ամերիկյան արտադրության HIMARS բազմակի հրթիռային համակարգեր և հեռահար անօդաչու թռչող սարքեր։Նախարարությունը հավելել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են հարձակումը։Գերատեսչությունում նշել են, որ օդային թիրախների ոչնչացումն իրականացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության միասնական հսկողության ներքո՝ հակաօդային պաշտպանության համակարգի բոլոր ճակատներում:Գրոհը հետ մղելու գործում ներգրավվել են զենիթահրթիռային զորքերի հաշվարկները, շարժական կրակային խմբերը, ինչպես նաև կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմերը:ՊՆ-ում ընդգծել են` հարձակման նպատակն էր շեղել Ուկրաինայի բնակիչների և օտարերկրյա հովանավորների ուշադրությունը հուլիսի 2-ին Կիևի շրջանում ռազմական օբյեկտներին հասցված ռուսական հարվածի հետևանքներից, ինչպես նաև Կոնստանտինովկայի շրջանում տիրող իրավիճակից:Նախարարությունը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու ցանկացած փորձ անպատասխան չի մնա Ռուսաստանի զինված ուժերի կողմից։Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, ուսումնասիրելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալները, հաշվել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՕՊ ուժերը երկրի տարածքում ոչնչացրել են առնվազն 63 993 ուկրաինական ԱԹՍ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_140:0:2871:2048_1920x0_80_0_0_afedd60bfa8a552abbfbe08cb942fde6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Հունիսին Ռուսաստանի տարածքում 13 հազար օդային թիրախ է խոցվել. ՊՆ
17:35 04.07.2026 (Թարմացված է: 17:42 04.07.2026) Օդային թիրախների ոչնչացումն իրականացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության միասնական վերահսկողության ներքո՝ ՀՕՊ համակարգի բոլոր ճակատներում։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Միայն հունիսին Ռուսաստանի տարածքում մոտ 13 000 ուկրաինական օդային թիրախ ոչնչացվել է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ խոցման այդ միջոցների արտադրությամբ և դրանց գործարկման ապահովմամբ զբաղվում են եվրոպական երկրների մեծ մասի, այդ թվում`՝ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Կիևի ռեժիմին աջակցող այլ պետությունների ռազմական գերատեսչություններն ու մասնագետները:
Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է հուլիսի 4-ի գիշերը Ռուսաստանի տարածքում համատեղ հարվածի փորձի մասին։ Նախարարության տվյալներով՝ հարձակման համար օգտագործվել են հեռահար «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ, ամերիկյան արտադրության HIMARS բազմակի հրթիռային համակարգեր և հեռահար անօդաչու թռչող սարքեր։
Նախարարությունը հավելել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են հարձակումը։
«2026 թվականի հուլիսի 4–ի գիշերը և առավոտյան հարվածը հետ մղելու ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ավելի քան 500 օդային թիրախ, այդ թվում՝ 10 «Ֆլամինգո» մեծ հեռահարության թևավոր հրթիռներ, ԱՄՆ-ի արտադրության HIMARS 9 ռեակտիվ արկ Բելգորոդի մարզում, ինչպես նաև 494 հեռահար անօդաչու թռչող սարքեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ օդային թիրախների ոչնչացումն իրականացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության միասնական հսկողության ներքո՝ հակաօդային պաշտպանության համակարգի բոլոր ճակատներում:
Գրոհը հետ մղելու գործում ներգրավվել են զենիթահրթիռային զորքերի հաշվարկները, շարժական կրակային խմբերը, ինչպես նաև կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմերը:
ՊՆ-ում ընդգծել են` հարձակման նպատակն էր շեղել Ուկրաինայի բնակիչների և օտարերկրյա հովանավորների ուշադրությունը հուլիսի 2-ին Կիևի շրջանում ռազմական օբյեկտներին հասցված ռուսական հարվածի հետևանքներից, ինչպես նաև Կոնստանտինովկայի շրջանում տիրող իրավիճակից:
Նախարարությունը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու ցանկացած փորձ անպատասխան չի մնա Ռուսաստանի զինված ուժերի կողմից։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, ուսումնասիրելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալները, հաշվել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՕՊ ուժերը երկրի տարածքում ոչնչացրել են առնվազն 63 993 ուկրաինական ԱԹՍ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։