https://arm.sputniknews.ru/20260704/hhn-erbeq-chi-masnakci-irani-anvtangutjany-hakasvogh-nakhadzernutjunnerin-pashinjan-104172615.html
Իրան–ՀՀ հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից Փեզեշքիանը՝ Փաշինյանին
Իրան–ՀՀ հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից Փեզեշքիանը՝ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T10:46+0400
2026-07-04T10:46+0400
2026-07-04T10:52+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104123560_0:67:1280:787_1920x0_80_0_0_899b3eb06b29e933c71f1272090e2243.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը երկու կողմերի շահերից է բխում, և դրանք պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից։ Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Իրան կատարած այցի շրջանակում նա հանդիպել է նաև Մասուդ Փեզեշքիանին։Գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահը Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրել է որպես փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա հիմնված՝ նշելով, որ երկրները մշտապես ընդլայնում են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։Փեզեշքիանը նաև հույս է հայտնել, որ երկկողմ համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն արագ կավարտվեն։ Իրանի նախագահի խոսքով՝ այս փաստաթուղթը կարող է նոր հնարավորություններ բացել փոխգործակցության համար և միաժամանակ ամրապնդել համագործակցությունը մաքսային, տրանսպորտի, տարանցման, առևտրի և տնտեսական կապերի ոլորտներում։«Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը»,– լրատվամիջոցի փոխանցմամբ` ասել է Փեզեշքիանը։Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ Փեզեշքիանը շեշտել է բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և ընդգծել Թեհրանի հանձնառությունը վեճերի դիվանագիտական կարգավորմանը։Նրա համոզմամբ` Արևմտյան Ասիայում անկայունության հիմնական աղբյուրը Իսրայելի ռեժիմն է՝ հղում անելով Լիբանանում, Գազայում, Սիրիայում և Իրանում տեղի ունեցած իրադարձություններին։Նիկոլ Փաշինյանն իր հերթին ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին՝ վերհիշելով հանգուցյալ առաջնորդի հետ իր հանդիպումները։ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Իրանի հետ երկկողմ հարաբերությունները հիմա գտնվում են ամենաբարձր մակարդակում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104123560_72:0:1209:853_1920x0_80_0_0_574abee47dc044e978b2dd95a61cef83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, մասուդ փեզեշքիան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, մասուդ փեզեշքիան
Իրան–ՀՀ հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից Փեզեշքիանը՝ Փաշինյանին
10:46 04.07.2026 (Թարմացված է: 10:52 04.07.2026) Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը երկու կողմերի շահերից է բխում, և դրանք պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից։ Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է իրանական
«Mehr» գործակալությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը Թեհրանում
մասնակցել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Իրան կատարած այցի շրջանակում
նա հանդիպել է նաև Մասուդ Փեզեշքիանին։
«Փեզեշքիանը ՀՀ կառավարությանը և ժողովրդին շնորհակալություն է հայտնել Իրանի առաջնորդի և վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո հայտնած ցավակցությունների և ցուցաբերված աջակցության համար։ Նա ասել է, որ նման հայտարարությունները արտացոլում են երկու հարևան պետությունների միջև խոր պատմական կապերն ու բարեկամական հարաբերությունները»,– տեղեկացնում է «Mehr»–ը։
Գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահը Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրել է որպես փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա հիմնված՝ նշելով, որ երկրները մշտապես ընդլայնում են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Փեզեշքիանը նաև հույս է հայտնել, որ երկկողմ համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն արագ կավարտվեն։ Իրանի նախագահի խոսքով՝ այս փաստաթուղթը կարող է նոր հնարավորություններ բացել փոխգործակցության համար և միաժամանակ ամրապնդել համագործակցությունը մաքսային, տրանսպորտի, տարանցման, առևտրի և տնտեսական կապերի ոլորտներում։
«Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանայինից դուրս ուժերի առկայությունը հաճախ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը»,– լրատվամիջոցի փոխանցմամբ` ասել է Փեզեշքիանը։
Վերահաստատելով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքները՝ Փեզեշքիանը շեշտել է բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և ընդգծել Թեհրանի հանձնառությունը վեճերի դիվանագիտական կարգավորմանը։
Նրա համոզմամբ` Արևմտյան Ասիայում անկայունության հիմնական աղբյուրը Իսրայելի ռեժիմն է՝ հղում անելով Լիբանանում, Գազայում, Սիրիայում և Իրանում տեղի ունեցած իրադարձություններին։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին՝ վերհիշելով հանգուցյալ առաջնորդի հետ իր հանդիպումները։
Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակությանը և հայտարարել, որ Երևանը երբեք չի մասնակցի այնպիսի նախաձեռնությունների, որոնք հակասում են Իրանի անվտանգությանը և ազգային շահերին։
ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Իրանի հետ երկկողմ հարաբերությունները հիմա գտնվում են ամենաբարձր մակարդակում։