Հազարավոր իրանցիներ հավաքվել Թեհրանի կենտրոնում. տեսանյութ
Հազարավոր իրանցիներ հավաքվել Թեհրանի կենտրոնում. տեսանյութ
Sputnik Արմենիա
Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության 2-րդ օրն է։ Թեհրան են ժամանել ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝... 04.07.2026, Sputnik Արմենիա
Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Հեղափոխության հրապարակում՝ ցույցի. նրանց ձեռքերում պաստառներ են՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների նկարներով։Իրանցիներն արդեն ավելի քան 100 օր պարբերաբար հավաքվում են Թեհրանի և այլ քաղաքների տարբեր հատվածներում՝ ի պաշտպանություն երկրի միասնության:Հերթական զանգվածային ակցիան Թեհրանի Հեղափոխության հրապարակում նկարահանել է Sputnik Արմենիայի թղթակիցը։Հավաքվածների հիմնական կարգախոսն ու կոչն է իշխանությանը և բանակին՝ «Դուք պաշտպանեք ճակատը, մենք՝ փողոցը»։Հրապարակի կենտրոնում սեղմված բռունցքի հուշարձան է տեղադրված, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի տոկունությունը:Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կտևի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Тысячи иранцев пришли на митинг в центре Тегерана: у них в руках плакаты с убитым Али Хаменеи и членами его семьи
Sputnik Արմենիա
Тысячи иранцев пришли на митинг в центре Тегерана: у них в руках плакаты с убитым Али Хаменеи и членами его семьи
Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության 2-րդ օրն է։ Թեհրան են ժամանել ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու սգո արարողություններին:
Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Հեղափոխության հրապարակում՝ ցույցի. նրանց ձեռքերում պաստառներ են՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների նկարներով։
Հավաքվածների հիմնական կարգախոսն ու կոչն է իշխանությանը և բանակին՝ «Դուք պաշտպանեք ճակատը, մենք՝ փողոցը»։
Հրապարակի կենտրոնում սեղմված բռունցքի հուշարձան է տեղադրված, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի տոկունությունը:
Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կտևի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։
Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով: