https://arm.sputniknews.ru/20260704/hajtni-e-erb-kkajana-amn-iran-banakcutjunneri-hajvord-puly-104196308.html
Հայտնի է` երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը
Հայտնի է` երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը
Sputnik Արմենիա
Իրանի պատվիրակության կազմը կորոշվի Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո: 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T18:57+0400
2026-07-04T18:57+0400
2026-07-04T19:00+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102565009_39:0:1404:768_1920x0_80_0_0_09c6374889ac020af3eab959fb9e646e.png
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին Պակիստանում։ Այս մասին հայտնում է «Al Arabiya»-ն։Ըստ լրատվամիջոցի` բանակցությունների շրջանակում կքննարկվեն պատժամիջոցները, Իրանի սառեցված ակտիվները և միջուկային հարցը։Հեռուստաալիքի տվյալներով՝ իրանական պատվիրակության կազմը կորոշվի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102565009_209:0:1233:768_1920x0_80_0_0_2c1fee646a145a4c29e02f5aa0f0c403.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, պակիստան
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, պակիստան
Հայտնի է` երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը
18:57 04.07.2026 (Թարմացված է: 19:00 04.07.2026) Իրանի պատվիրակության կազմը կորոշվի Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին Պակիստանում։ Այս մասին հայտնում է
«Al Arabiya»-ն։
Ըստ լրատվամիջոցի` բանակցությունների շրջանակում կքննարկվեն պատժամիջոցները, Իրանի սառեցված ակտիվները և միջուկային հարցը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրանական պատվիրակության կազմը կորոշվի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: