00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ղազախստանը վառելիքի արտահանումը կանխելու համար ուժեղացրել է սահմանային հսկողությունը

© AP Photo / Michael ProbstԲենզատար
Բենզատար - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2026
Բաժանորդագրվել
Կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ վերջին երկու օրում անցակետերում կանխվել է ավելի քան 3 տոննա վառելիք արտահանելու 61 փորձ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային վերահսկողությունը՝ վառելիքաքսուքային նյութերի (ՎՔՆ) ապօրինի արտահանումը կանխելու նպատակով։ Շարժական խմբերը շուրջօրյա պարեկություն են իրականացնում սահմանամերձ շրջաններում՝ ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում ստուգելով ավտոցիստեռններն ու բենզատարները։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Երժան Բիրժանովը կառավարության նիստում:
Կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ վերջին երկու օրում անցակետերում կանխվել է ավելի քան 3 տոննա ընդհանուր ծավալով` լրացուցիչ բաքերով և բալոններով վառելիք արտահանելու 61 փորձ։
Բիրժանովը նաև հայտնել է, որ պետական մարմիններն ուսումնասիրում են 62 բենզալցակայանի և 22 փոքր նավթավերամշակման գործարանի գործունեությունը, որոնք գրանցել են վաճառքի ծավալների անոմալ աճ։
Ներքին գործերի նախարար Երժան Սադենովն իր հերթին հայտարարել է սահմանամերձ շրջաններում վերահսկողության ուժեղացման մասին: Նրա խոսքով՝ ավելացել է ստուգման գործընթացում ներգրավված աշխատակիցների թիվը։
Ավելի վաղ Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը պատրաստել էր որոշման նախագիծ, ըստ որի` ևս վեց ամսով՝ 2026 թվականի նոյեմբերից մինչև 2027 թվականի մայիսը, երկարաձգվում է ավտոմոբիլային բենզինի՝ տրանսպորտի բոլոր տեսակներով արտահանելու արգելքը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ։
Ինչպես ավելի վաղ նշել էին կառավարությունում, այդ միջոցառումն ուղղված է ներքին շուկայի կայուն մատակարարման ապահովմանը։
Լրահոս
0