00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Բրյանսկում և Ղրիմում խաղաղ բնակիչներ են զոհվել

© Sputnik / Наталья СеливерстоваՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2026
Բաժանորդագրվել
Ուկրաինական հարձակման հետևանքով տներ ու ավտոմեքենաներ են վնասվել։ Տուժածների թվում երեխա կա։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Բրյանսկի մարզում և Ղրիմում խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով կան զոհեր:
Բրյանսկի մարզպետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտնել է, որ Բեժիցայի շրջանում բնակելի շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 խաղաղ բնակիչ է մահացել, ևս 2-ը վնասվածքներ են ստացել։
«Կիևի ռեժիմի կողմից կատարված ևս մեկ բարբարոսական հանցագործություն։ Չայկովիչի գյուղի բնակելի շենքի վրա ինքնաթիռային տիպի ռեակտիվ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և ստացել բժշկական օգնություն», - գրել է Կովալչուկը «Մաքս» հարթակում։
Բացի այդ, հարվածի հետևանքով մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, վնասվել է յոթ սեփական բնակելի տուն և ութ քաղաքացիական ավտոմեքենա: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Կովալչուկը ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին և նշել, որ նրանց աջակցություն և նյութական օգնություն կցուցաբերվի:
Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ գիշերային հարվածի հետևանքով 1 խաղաղ բնակիչ է մահացել նաև Ղրմիմում, ևս 2 մարդ, որոնցից մեկը` 10 տարեկան երեխա, վնասվածքներ են ստացել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0