https://arm.sputniknews.ru/20260704/anapajum-ukrainaji-anvtangutjan-tsarajutjan-gvortsakal-e-dzerbakalvel-tesanjut-104183173.html
Անապայում Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ է ձերբակալվել. տեսանյութ
Անապայում Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ է ձերբակալվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T13:29+0400
2026-07-04T13:29+0400
2026-07-04T13:29+0400
ռուսաստան
ուկրաինա
գործակալ
տեսանյութ
տեսանյութեր
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104175406_0:0:1920:1080_1920x0_80_0_0_233fe0c88cf2ff76e322994e5538de22.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Անապայում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տեղեկություններ է փոխանցել ՌԴ զինուժի և վառելիքաէներգետիկ համալիրի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։«Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել և կասեցրել Է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալի անօրինական գործունեությունը։ Նրա հավաքագրած տեղեկությունները կարող էին օգտագործվել ի վնաս մեր երկրի անվտանգության», - ասվում է հաղորդագրության մեջ:Պարզվել է, որ Անապայի բնակիչը` ծնված 1980 թվականին, կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ՝ դիվերսիոն-ահաբեկչական գործունեությանը նպաստելու նպատակով:«Համակարգողի հանձնարարությամբ նա հավաքել և հակառակորդին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների և Կրասնոդարի երկրամասի տարածքում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին տեղեկություններ, ֆիքսել ռադիոազդանշանների մակարդակը հետաքրքրող ռազմական օբյեկտների տարածքներում՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրոհների պլանավորման ժամանակ օգտագործելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:ՌԴ հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել Պյատիգորսկի երկաթուղային օբյեկտում
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ФСБ опубликовало кадры задержания 46-летнего агента СБУ на Кубани
Sputnik Արմենիա
ФСБ опубликовало кадры задержания 46-летнего агента СБУ на Кубани
2026-07-04T13:29+0400
true
PT1M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104175406_343:0:1783:1080_1920x0_80_0_0_9340451d12655e106dc45606586b1bb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, գործակալ, տեսանյութ, տեսանյութեր, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
ռուսաստան, ուկրաինա, գործակալ, տեսանյութ, տեսանյութեր, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
Անապայում Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ է ձերբակալվել. տեսանյութ
Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Անապայում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տեղեկություններ է փոխանցել ՌԴ զինուժի և վառելիքաէներգետիկ համալիրի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել և կասեցրել Է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալի անօրինական գործունեությունը։ Նրա հավաքագրած տեղեկությունները կարող էին օգտագործվել ի վնաս մեր երկրի անվտանգության», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ Անապայի բնակիչը` ծնված 1980 թվականին, կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ՝ դիվերսիոն-ահաբեկչական գործունեությանը նպաստելու նպատակով:
«Համակարգողի հանձնարարությամբ նա հավաքել և հակառակորդին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների և Կրասնոդարի երկրամասի տարածքում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին տեղեկություններ, ֆիքսել ռադիոազդանշանների մակարդակը հետաքրքրող ռազմական օբյեկտների տարածքներում՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրոհների պլանավորման ժամանակ օգտագործելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: