https://arm.sputniknews.ru/20260704/ali-khameneii-dagaghy-durs-e-bervel-mets-mvosalajic-inch-e-katarvum-tehranum-104176152.html
Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից. ի՞նչ է կատարվում Թեհրանում
Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից. ի՞նչ է կատարվում Թեհրանում
Sputnik Արմենիա
Թեհրանի տարբեր հատվածներում ընթանում են հիշատակի արարողություններ։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T12:50+0400
2026-07-04T12:50+0400
2026-07-04T12:58+0400
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104174397_0:0:1500:844_1920x0_80_0_0_fb107d656e06151c86875fdfcf9489df.jpg
Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Թեհրանի ամենամեծ մզկիթից` Մեծ Մոսալայից։ Կադրերը հրապարակել են իրանական լրատավամիջոցները։Մզկիթի մոտ վաղ առավոտից հազարավոր մարդիկ են հավաքվել։Բացի Ալի Խամենեիից, հողին են հանձնվելու նաև նրա ընտանիքի չորս անդամների մարմինները, որոնք նույնպես զոհվել են ամերիկա-իսրայելական ավիահարվածի ժամանակ՝ դուստրը, փեսան, հարսը և 14 ամսական թոռնուհին։Իրանական իշխանությունների տվյալներով՝ միայն Թեհրանում Խամենեիի հրաժեշտի արարողությանը սպասվում է 15-ից 20 միլիոն մարդու մասնակցություն։ Մզկիթի մոտ հավաքվածների ձեռքերում կարմիր դրոշներ են՝ որպես վրեժխնդրության խորհրդանիշ։Միաժամանակ Թեհրանի տարբեր հատվածներում ընթանում են հիշատակի արարողություններ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մարդիկ ակցիաներ են անում՝ հարգանքի տուրք մատուցելով Խամենեիին։Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կտևի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Церемония прощания с верховным лидером Ирана Али Хаменеи
Sputnik Արմենիա
Церемония прощания с верховным лидером Ирана Али Хаменеи
2026-07-04T12:50+0400
true
PT0M58S
Траурная церемония на улицах Тегерана
Sputnik Արմենիա
Траурная церемония на улицах Тегерана
2026-07-04T12:50+0400
true
PT1M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104174397_101:0:1428:995_1920x0_80_0_0_f073ddf8ab81d007730c3a729e740159.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից. ի՞նչ է կատարվում Թեհրանում
12:50 04.07.2026 (Թարմացված է: 12:58 04.07.2026) Թեհրանի տարբեր հատվածներում ընթանում են հիշատակի արարողություններ։
Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Թեհրանի ամենամեծ մզկիթից` Մեծ Մոսալայից։ Կադրերը հրապարակել են իրանական լրատավամիջոցները։
Մզկիթի մոտ վաղ առավոտից հազարավոր մարդիկ են հավաքվել։
Բացի Ալի Խամենեիից, հողին են հանձնվելու նաև նրա ընտանիքի չորս անդամների մարմինները, որոնք նույնպես զոհվել են ամերիկա-իսրայելական ավիահարվածի ժամանակ՝ դուստրը, փեսան, հարսը և 14 ամսական թոռնուհին։
Իրանական իշխանությունների տվյալներով՝ միայն Թեհրանում Խամենեիի հրաժեշտի արարողությանը սպասվում է 15-ից 20 միլիոն մարդու մասնակցություն։
Մզկիթի մոտ հավաքվածների ձեռքերում կարմիր դրոշներ են՝ որպես վրեժխնդրության խորհրդանիշ։
Միաժամանակ Թեհրանի տարբեր հատվածներում ընթանում են հիշատակի արարողություններ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մարդիկ ակցիաներ են անում՝ հարգանքի տուրք մատուցելով Խամենեիին։
Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կտևի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։
Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես
հաստատվեց մարտի 1-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ
դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով: