00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի է` երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը

© AI generated imageԱրհեստական բանականությամբ գեներացված պատկեր․ ԱՄՆ–ի և Իրանի դրոշներ
Արհեստական բանականությամբ գեներացված պատկեր․ ԱՄՆ–ի և Իրանի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2026
Արհեստական բանականությամբ գեներացված պատկեր․ ԱՄՆ–ի և Իրանի դրոշներ
Բաժանորդագրվել
Իրանի պատվիրակության կազմը կորոշվի Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին Պակիստանում։ Այս մասին հայտնում է «Al Arabiya»-ն։
Ըստ լրատվամիջոցի` բանակցությունների շրջանակում կքննարկվեն պատժամիջոցները, Իրանի սառեցված ակտիվները և միջուկային հարցը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրանական պատվիրակության կազմը կորոշվի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0