https://arm.sputniknews.ru/20260704/azatagrvats-kvonstantinvovkan-dvonbasum-kievi-verjin-henaketi-banalin-e-general-rudskvoj-104183918.html
Ազատագրված Կոնստանտինովկան Դոնբասում Կիևի վերջին հենակետի բանալին է. գեներալ Ռուդսկոյ
Ազատագրված Կոնստանտինովկան Դոնբասում Կիևի վերջին հենակետի բանալին է. գեներալ Ռուդսկոյ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Դոնբասի ազատագրման համար Ռուսաստանի նախագահի սահմանած խնդիրները կկատարվեն։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T13:43+0400
2026-07-04T13:43+0400
2026-07-04T13:43+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
դոնբաս
սերգեյ ռուդսկոյ
կոնստանտինովկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104176316_0:318:3073:2047_1920x0_80_0_0_8530007d9c24a2b0f6e4cbfb49562768.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ազատագրված Կոնստանտինովկան Դոնբասում Կիևի վերջին հենակետի բանալին է։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը։Նա նշել է, որ քաղաքը Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության առավել ամրացված շրջանն էր. Կիևը 2014 թվականից ի վեր ամրապնդել էր նրա պաշտպանությունը և ակտիվ զարգացրել Արտյոմովսկի (Բախմուտ) անկումից հետո։««Կենտրոն» ստորաբաժանումները հաղթահարել են հզոր պաշտպանական գիծը, որը Կիևը կառուցում էր 2014 թվականից ի վեր և համարում էր անառիկ... Կոնստանտինովկան ազատագրած ռազմական ստորաբաժանումներն այժմ շարունակում են իրենց հարձակումը առանց դադարի՝ նպատակ ունենալով գրավել հաջորդ պաշտպանական հանգույցը՝ Դրուժկովկա բնակավայրը», - ընդգծել է Ռուդսկոյը։Գեներալի խոսքով` Կիևը քաղաքը և շրջակայքը պահելու համար ստեղծել էր 45 գումարտակից բաղկացած տպավորիչ խմբավորում (մինչև 15,5 հազար զինվորական)։Կոնստանտինովկան մեկն էր այն 4 բերդաքաղաքներից (Սլավյանսկ, Կրամատորսկ և Դրուժկովկա), որոնք կազմում են Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի հիմնական պաշտպանական գիծը:«Ուկրաինայի զինված ուժերը քաղաքի համար մղված մարտերում կորցրել են մոտ 13,5 հազար զինվոր, 14 տանկ, 200 հրետանային միջոց»,– ասել է Ռուդսկոյը։Ռուսական զորքն այժմ ավարտում է Կրասնի Լիմանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողությունը։Կոնստանտինովկայի համար մարտերը սկսվել էին 2025 թվականի աշնանը, բայց ռուսական բանակին հաջողվեց ճեղքել և Ուկրաինայի զինված ուժերի ամրությունները ջախջախել միայն 2026 թվականի մայիսին, երբ Կոնստանտինովկան շրջապատված էր արևելքից, հարավից և արևմուտքից։
ուկրաինա
դոնբաս
կոնստանտինովկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Российские войска освободили город Константиновку в Донецкой Народной Республике
Sputnik Արմենիա
Российские войска освободили город Константиновку в Донецкой Народной Республике
2026-07-04T13:43+0400
true
PT1M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104176316_308:0:3037:2047_1920x0_80_0_0_99c40fc32c49b4a1e7f53fcc2639726b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, սերգեյ ռուդսկոյ, կոնստանտինովկա, видео
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, սերգեյ ռուդսկոյ, կոնստանտինովկա, видео
Ազատագրված Կոնստանտինովկան Դոնբասում Կիևի վերջին հենակետի բանալին է. գեներալ Ռուդսկոյ
Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Դոնբասի ազատագրման համար Ռուսաստանի նախագահի սահմանած խնդիրները կկատարվեն։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ազատագրված Կոնստանտինովկան Դոնբասում Կիևի վերջին հենակետի բանալին է։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը։
Նա նշել է, որ քաղաքը Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության առավել ամրացված շրջանն էր. Կիևը 2014 թվականից ի վեր ամրապնդել էր նրա պաշտպանությունը և ակտիվ զարգացրել Արտյոմովսկի (Բախմուտ) անկումից հետո։
««Կենտրոն» ստորաբաժանումները հաղթահարել են հզոր պաշտպանական գիծը, որը Կիևը կառուցում էր 2014 թվականից ի վեր և համարում էր անառիկ... Կոնստանտինովկան ազատագրած ռազմական ստորաբաժանումներն այժմ շարունակում են իրենց հարձակումը առանց դադարի՝ նպատակ ունենալով գրավել հաջորդ պաշտպանական հանգույցը՝ Դրուժկովկա բնակավայրը», - ընդգծել է Ռուդսկոյը։
Գեներալի խոսքով` Կիևը քաղաքը և շրջակայքը պահելու համար ստեղծել էր 45 գումարտակից բաղկացած տպավորիչ խմբավորում (մինչև 15,5 հազար զինվորական)։
Կոնստանտինովկան մեկն էր այն 4 բերդաքաղաքներից (Սլավյանսկ, Կրամատորսկ և Դրուժկովկա), որոնք կազմում են Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի հիմնական պաշտպանական գիծը:
«Ուկրաինայի զինված ուժերը քաղաքի համար մղված մարտերում կորցրել են մոտ 13,5 հազար զինվոր, 14 տանկ, 200 հրետանային միջոց»,– ասել է Ռուդսկոյը։
Ռուսական զորքն այժմ ավարտում է Կրասնի Լիմանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողությունը։
Կոնստանտինովկայի համար մարտերը սկսվել էին 2025 թվականի աշնանը, բայց
ռուսական բանակին հաջողվեց ճեղքել և Ուկրաինայի զինված ուժերի ամրությունները ջախջախել միայն 2026 թվականի մայիսին, երբ Կոնստանտինովկան շրջապատված էր արևելքից, հարավից և արևմուտքից։