https://arm.sputniknews.ru/20260704/rd-banaky-verahskvoghutjan-tak-e-arel-kvonstantinvovkan-putiny-khvorhrdakcutjun-e-anckacrel-104164041.html
ՌԴ բանակը վերահսկողության տակ է առել Կոնստանտինովկան. Պուտինը խորհրդակցություն է անցկացրել
ՌԴ բանակը վերահսկողության տակ է առել Կոնստանտինովկան. Պուտինը խորհրդակցություն է անցկացրել
Sputnik Արմենիա
Բնակավայրն առանցքային դեր է խաղում Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումներն ապահովելու համար, քանի որ այնտեղ խոշոր տարանցիկ երկաթուղային հանգույց կա։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T09:09+0400
2026-07-04T09:09+0400
2026-07-04T09:28+0400
ռուսաստան
դոնեցկ
վլադիմիր պուտին
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104163243_0:51:1501:895_1920x0_80_0_0_868172aa9810d45c8b44fe071b3814fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսական զինուժն ազատագրել է ԴԺՀ–ի Կոնստանտինովկան, ռազմական հատուկ գործողության գոտու ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ռուս զինվորականների ձեռքերում է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել զինվորականների հետ ռազմական հատուկ գործողության զորքերի միացյալ խմբավորման օժանդակ կառավարման կետում:Կոնստանտինովկայի գրոհային ստորաբաժանումների հրամանատարները նախագահին զեկուցել են քաղաքում տիրող իրավիճակի մասին և անօդաչու թռչող սարքերի կադրեր ցուցադրել:Նախագահը նշել է ԼԺՀ-ի լիակատար ազատագրումը և ԴԺՀ-ում ռուսական զորքերի զգալի առաջխաղացումը։ Նա զինվորականների հետ քննարկել է ամառային շրջանի խնդիրներն ու ավելի ակտիվ հարձակողական գործողությունները։ Չի բացառվում, որ Կիևը փորձի դիվերսիոն գործողություններ ձեռնարկել, և զինվորականներին հանձնարարել է պատրաստ լինել դրանց,Ինչպես պատմել է «Հարավ» խմբավորման 1442-րդ մոտոհրաձգային գնդի գումարտակի հրամանատարը, Կոնստանտինովկա մտնելու համար բանակը խոչընդոտների համակարգ է հաղթահարել՝ հենակետեր և մետաղալարեր, որոնք Ուկրաինայի զինված ուժերը կառուցել են տարիներ շարունակ։ Գերի հանձնվողներին ՌԴ ԶՈւ-ն դուրս է բերում քաղաքից։Բնակավայրը գտնվում է ԴԺՀ–ի հյուսիսում՝ Դոնեցկից 55 կմ հեռավորության վրա։ Քաղաքն առանցքային դեր է խաղում Կրամատորսկ-Սլավյանսկ ագլոմերացիայում ուկրաինական զինուժի մատակարարումների համար, քանի որ այնտեղ խոշոր տարանցիկ երկաթուղային հանգույց կա։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104163243_0:0:1235:926_1920x0_80_0_0_14dc99cf922f03d1f0992f4557f03d6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դոնեցկ, վլադիմիր պուտին
ռուսաստան, դոնեցկ, վլադիմիր պուտին
ՌԴ բանակը վերահսկողության տակ է առել Կոնստանտինովկան. Պուտինը խորհրդակցություն է անցկացրել
09:09 04.07.2026 (Թարմացված է: 09:28 04.07.2026) Բնակավայրն առանցքային դեր է խաղում Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումներն ապահովելու համար, քանի որ այնտեղ խոշոր տարանցիկ երկաթուղային հանգույց կա։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսական զինուժն ազատագրել է ԴԺՀ–ի Կոնստանտինովկան, ռազմական հատուկ գործողության գոտու ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ռուս զինվորականների ձեռքերում է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել զինվորականների հետ ռազմական հատուկ գործողության զորքերի միացյալ խմբավորման օժանդակ կառավարման կետում:
«Կոնստանտինովկան ԴԺՀ–ի ամբողջ տարածքի ազատագրման բանալին է։ Խարկովի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանային շրջաններում անվտանգության գոտու ստեղծման նախատեսվող աշխատանքներն ընթացքի մեջ են։ Որքան շատ թշնամին հարձակվի ռուսական ենթակառուցվածքների վրա, այնքան ստիպված կլինենք մեծացնել անվտանգության գոտին։ Տարեսկզբից ազատագրվել է 133 բնակավայր, ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Դոնբասում և Նովոռոսիայում մեր հողերի ավելի քան 3000 քառակուսի կիլոմետրի նկատմամբ»,– հայտնել Է Պուտինը։
Կոնստանտինովկայի գրոհային ստորաբաժանումների հրամանատարները նախագահին զեկուցել են քաղաքում տիրող իրավիճակի մասին և անօդաչու թռչող սարքերի կադրեր ցուցադրել:
Նախագահը նշել է ԼԺՀ-ի լիակատար ազատագրումը և ԴԺՀ-ում ռուսական զորքերի զգալի առաջխաղացումը։ Նա զինվորականների հետ քննարկել է ամառային շրջանի խնդիրներն ու ավելի ակտիվ հարձակողական գործողությունները։ Չի բացառվում, որ Կիևը փորձի դիվերսիոն գործողություններ ձեռնարկել, և զինվորականներին հանձնարարել է պատրաստ լինել դրանց,
Ինչպես պատմել է «Հարավ» խմբավորման 1442-րդ մոտոհրաձգային գնդի գումարտակի հրամանատարը, Կոնստանտինովկա մտնելու համար բանակը խոչընդոտների համակարգ է հաղթահարել՝ հենակետեր և մետաղալարեր, որոնք Ուկրաինայի զինված ուժերը կառուցել են տարիներ շարունակ։ Գերի հանձնվողներին ՌԴ ԶՈւ-ն դուրս է բերում քաղաքից։
Բնակավայրը գտնվում է ԴԺՀ–ի հյուսիսում՝ Դոնեցկից 55 կմ հեռավորության վրա։ Քաղաքն առանցքային դեր է խաղում Կրամատորսկ-Սլավյանսկ ագլոմերացիայում ուկրաինական զինուժի մատակարարումների համար, քանի որ այնտեղ խոշոր տարանցիկ երկաթուղային հանգույց կա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։