https://arm.sputniknews.ru/20260703/yntrakan-iravunqi-sahmanapakman-npataky-qaghaqakan-e-vardan-ajvazjan-104154702.html
Ընտրական իրավունքի սահմանափակման նպատակը քաղաքական է. Վարդան Այվազյան
Ընտրական իրավունքի սահմանափակման նպատակը քաղաքական է. Վարդան Այվազյան
Sputnik Արմենիա
Սահմանադրագետը հիշեցնում է, որ ընտրական իրավունքի վերջին սահմանափակումն աննախադեպ չէ։ Տարիներ առաջ էլ Ընտրական օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության... 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T21:00+0400
2026-07-03T21:00+0400
2026-07-03T21:00+0400
սահմանադրություն
վարդան այվազյան (սահմանադրագետ)
ընտրություններ
ընտրական օրենսգիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95878456_0:78:1500:922_1920x0_80_0_0_250143ca593453be0fb44a03ce746d6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության նպատակը քաղաքական է, որպեսզի հետագայում Ռուսաստանից եկածները չկարողանան ինչ–որ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։ Sputnik Արմենիային ասել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը` միաժամանակ, սակայն, հավելելով, որ չկա որևէ վիճակագրություն, թե այդ երկրից ժամանածներն ինչ ազդեցություն են ունեցել վերջին ընտրությունների վրա։Հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեցին Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Դրանցով սահմանվում է, որ ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում 183 օր Հայաստանում չլինելու դեպքում քաղաքացին չի կարող մասնակցել ընտրական գործընթացներին։Սահմանադրագետն արձանագրում է, որ աշխարհում նման իրավակարգավորման փորձ չկա։Իսկ սահմանափակումներ նախատեսված են միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված և պատիժ կրող քաղաքացիների համար։ Մնացած բոլոր կատեգորիաները անվերապահորեն օգտվում են Սահմանադրությամբ ամրագրված՝ ընտրելու իրավունքից։Սահմանադրագետը շեշտում է, որ ընտրական իրավունքի այս սահմանափակումն աննախադեպ չէ։ Տարիներ առաջ էլ ՀՀ քաղաքացիները օրենքի փոփոխության հետևանքով զրկվեցին արտերկրում իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից։Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանում ներկայացված Ազգային անվտանգության ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա մայիս–հունիս ամիսներին Հայաստան ժամանածների ու մեկնածների տարբերությունը կազմել է ընդամենը 2000–3000 մարդ։Գործող իշխանությունը, սակայն, պնդում է, թե հունիսի 7–ի ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով մեծ թվով ՀՀ քաղաքացիներ հատուկ ուղղորդված ժամանել են Հայաստան` քվեարկելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95878456_84:0:1417:1000_1920x0_80_0_0_e1e9c1ebcae07cea111d7027c9c7da0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, վարդան այվազյան (սահմանադրագետ), ընտրություններ, ընտրական օրենսգիրք
սահմանադրություն, վարդան այվազյան (սահմանադրագետ), ընտրություններ, ընտրական օրենսգիրք
Ընտրական իրավունքի սահմանափակման նպատակը քաղաքական է. Վարդան Այվազյան
Սահմանադրագետը հիշեցնում է, որ ընտրական իրավունքի վերջին սահմանափակումն աննախադեպ չէ։ Տարիներ առաջ էլ Ընտրական օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության հետևանքով ՀՀ քաղաքացիները զրկվեցին արտերկրում իրենց ընտրական իրավունքը իրացնելու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության նպատակը քաղաքական է, որպեսզի հետագայում Ռուսաստանից եկածները չկարողանան ինչ–որ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։
Sputnik Արմենիային ասել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը` միաժամանակ, սակայն, հավելելով, որ չկա որևէ վիճակագրություն, թե այդ երկրից ժամանածներն ինչ ազդեցություն են ունեցել վերջին ընտրությունների վրա։
Հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեցին Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում
փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Դրանցով սահմանվում է, որ ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում 183 օր Հայաստանում չլինելու դեպքում քաղաքացին չի կարող մասնակցել ընտրական գործընթացներին։
Սահմանադրագետն արձանագրում է, որ աշխարհում նման իրավակարգավորման փորձ չկա։
«Երբ Սահմանադրությունը մարդու կամ քաղաքացու որևէ իրավունք է սահմանում, որը ենթակա է որոշակի սահմանափակումների, ապա այդ նույն դրույթի հաջորդ մասով սահմանում է սահմանափակման հիմքերը»,– նշում է Այվազյանը` հավելելով, որ ընտրելու իրավունքի համար Սահմանադրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում։
Իսկ սահմանափակումներ նախատեսված են միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված և պատիժ կրող քաղաքացիների համար։ Մնացած բոլոր կատեգորիաները անվերապահորեն օգտվում են Սահմանադրությամբ ամրագրված՝ ընտրելու իրավունքից։
Սահմանադրագետը շեշտում է, որ ընտրական իրավունքի այս սահմանափակումն աննախադեպ չէ։ Տարիներ առաջ էլ ՀՀ քաղաքացիները օրենքի փոփոխության հետևանքով զրկվեցին արտերկրում իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից։
«Եթե հիշում եք, նախկինում ՀՀ դեսպանատներում և հյուպատոսարաններում ձևավորվում էին ընտրական տեղամասեր, և քաղաքացին իրացնում էր իր ընտրական իրավունքը։ Հիմա հերթական հակասահմանադրական քայլն է արվում, որով սահմանափակում են մեր քաղաքացիների ակտիվ ընտրական իրավունքի իրացումը»,– նշում է Այվազյանը։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանում ներկայացված Ազգային անվտանգության ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա մայիս–հունիս ամիսներին Հայաստան ժամանածների ու մեկնածների տարբերությունը կազմել է ընդամենը 2000–3000 մարդ։
Գործող իշխանությունը, սակայն, պնդում է, թե հունիսի 7–ի ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով մեծ թվով ՀՀ քաղաքացիներ հատուկ ուղղորդված ժամանել են Հայաստան` քվեարկելու։