00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիան պատրաստ է հակահարված տալ Իսրայելին. Ֆիդան

Բաժանորդագրվել
Թուրքիայի արտգործնախարար կարծում է, որ Իսրայելը խնդիր է ամբողջ աշխարհի համար։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան պատրաստ է հակահարված տալ Իսրայելին:
«Եթե Իսրայելի կամ որևէ այլ խաղացողի գործողությունները հակասեն մեր ազգային և տարածաշրջանային շահերին, մենք ո՛չ վախենալու, ո՛չ նահանջելու և ո՛չ էլ հետ գնալու խնդիր չունենք։ Կռվելը մեր գործն է։ Դա ընդհանրապես խնդիր չէ: Խնդիրն այն է, որ Իսրայելը ոչ թե մեր խնդիրն է, այլ ամբողջ աշխարհինը», - ասել է Ֆիդանը հարցազրույցներից մեկում։
Նշենք, Թուրքիայի և Իսրայելի իշխանությունները պարբերաբար սպառնալիքներ և մեղադրանքներ են ուղղում միմյանց։ Անկարան Թել Ավիվին մեղադրում է Գազայում պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ և սպառնում է տեղի բնակիչներին օգնելու համար զորք ուղարկել: 2024 թվականի օգոստոսին Թուրքիան փաստաթղթեր ներկայացրեց ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայցին միանալու համար՝ Գազայի իրավիճակի պատճառով։
Իսրայելի ղեկավարությունն իր հերթին հայտարարում է, թե բարոյականություն սովորեցնելը թուրքերի գործը չէ, և պարբերաբար հիշեցնում է Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ կատարված հանցագործության մասին: Ավելին` վերջերս Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Նախատեսվում է փաստաթուղթն ուղարկել Քնեսեթի քննարկմանը։
Թուրքիան և Իսրայելը վերջին շրջանում ավելի հաճախ են միմյանց դիտարկում որպես ազգային անվտանգության սպառնալիք, բայց առայժմ լեզվակռվից այն կողմ չեն անցել։
Լրահոս
0