00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիայի հետ բանակցությունները չեմ շարունակի. Ռուբինյանը` ԱԺ նախագահ դառնալու մասին

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու ժամանակ հայտնել էր, թե դեռ չի որոշել` կշարունակի լինել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի նախագահ դառնալու դեպքում չի շարունակի Թուրքիայի հետ բանակցությունները։ Այս մասին նա հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ հունիսի 25-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու են ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Քվեարկությունը եղել է փակ և գաղտնի։
«Եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ հարաբերություններում լինել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Հետևաբար, իրենց (ընդդիմության մասին է խոսքը –խմբ.) կոնսպերոլոգիայի 90 տոկոսը փլվում է, թե ինձ ընտրելու են ԱԺ նախագահ, որպեսզի բանակցեմԹուրքիայի հետ»,– ասաց Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ խոսնակի թեկնածու ընտրվելու օրը Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ դեռ չի որոշել` կմնա որպես հատուկ բանագնաց Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, թե ոչ։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Լրահոս
0