ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Լուրը հրապարակվել է վարչապետի կայքում։Երկրների ղեկավարների վերահաստատել են հարաբերությունների բարձր մակարդակն ու ռազմավարական կապերը զարգացնելու պատրաստակամությունը։Նշվում է, որ Փաշինյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը վշտակցում է Իրանի ժողովրդին։Փեզեշքիանն էլ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։Փեզեշքիանը նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու առթիվ։
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում ներկա կլինի Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Լուրը հրապարակվել է վարչապետի կայքում։
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Երկրների ղեկավարների վերահաստատել են հարաբերությունների բարձր մակարդակն ու ռազմավարական կապերը զարգացնելու պատրաստակամությունը։
«Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Փաշինյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը վշտակցում է Իրանի ժողովրդին։
Փեզեշքիանն էլ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։
Փեզեշքիանը նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու առթիվ։