00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սպիտակ տունը մտավախություն ուներ, որ Իսրայելը կվերացնի իրանցի բանակցողներին. NYT

© REUTERS / Nathan HowardԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին
Բաժանորդագրվել
The New York Times-ը ներկայացրել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի դրամատիկ կուլիսային պայքարի մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Իսրայելը կարող էր ծրագրել վերացնել իրանցի բանակցողներին` Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին և Իրանի խորհրդարանի նախագահ Բաղեր Ղալիբաֆին, գրում է The New York Times-ը։
ԱՄՆ վարչակազմը վախենում էր դրանից, երբ Վաշինգտոնը ապրիլին հրադադարի մասին բանակցություններ սկսեց Թեհրանի հետ, խնդրեց իսրայելական կողմին հրաժարվել նման ծրագրերից՝ հանդիպումը չխափանելու համար։
Հաղորդվում է նաև, որ Իրանը անվտանգության երաշխիքներ է խնդրել ԱՄՆ-ից Իսլամաբադում կայանալիք բանակցություններից առաջ՝ վախենալով Իսրայելի գաղտնի գործողություններից։
Իսլամաբադում պատվիրակության հանդիպումից առաջ Թեհրանը հասկացել է ռիսկերը և ուղիղ անվտանգության երաշխիքներ է խնդրել ԱՄՆ-ից։ Պակիստանի կործանիչներն ուղեկցել են իրանական պատվիրակության ինքնաթիռը, որում ավելի քան 70 թեհրանցի պաշտոնյաներ են եղել։
NYT–ի տվյալներով՝ Թեհրան վերադարձի ճանապարհին Իրանի անվտանգության ծառայությունները Ղալիբաֆի ինքնաթիռի վրա հարձակման սպառնալիք են հայտնաբերել, որից հետո արտակարգ վայրէջք է կատարվել, և պատվիրակությունը վերադարձել է ցամաքային ճանապարհով։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0