00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

© Photo : Social media / XԱլեքսանդրու Մունտյանու
Ալեքսանդրու Մունտյանու - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Բաժանորդագրվել
Նա վարչապետի պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հայտարարել է իր հրաժարականի մասին։
«Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրացնել իմ մանդատը իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հեռանալ», – գրել է նա Facebook–ում*։
Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին և վստահեցրել, որ կշարունակի ծառայել երկրին՝ «անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարած պարտականություններից»։ Նա վարչապետի պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերին։

Սկանդալ ամենավերևում

Հուլիսի սկզբին Մոլդովայում խոշոր սկանդալ տեղի ունեցավ նախագահ Մայա Սանդուի ազգականի մասնակցությամբ։
RISE-ի տեղեկություններով՝ նրա զարմուհին՝ MoldATSA-ի մամուլի քարտուղար Անաստասիա Տաբուրչանուն, ամսական 6.8 հազար դոլար էր ստանում՝ նույնիսկ աշխատանքի չներկայանալով։
Մոլդովայի ազգային կուսակցության նախագահ Դրագոշ Գալուրան պատմում է, որ նախագահի մեկ այլ զարմուհի՝ Տատյանա Բատինան, անօրինական կերպով գլխավորել է խորհրդարանի խոսնակ, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուի քարտուղարությունը: Նա աշխատանքի է ընդունվել առանց մրցույթի՝ հակառակ գործող նորմերի։

Թեժ վեճ Սանդուի հետ

Լրագրող Գեորգե Գոնցան վարչապետի հրաժարականը կապել է սահմանված «կարգերը» պահպանելուց հրաժարվելու հետ: Նրա տեղեկություններով՝ Սանդուն վարչապետին է փոխանցել իշխող կուսակցության ներկայացուցիչների ցուցակ, որոնք, չնայած կոռուպցիայի կասկածներին, չեն կարող պատասխանատվության ենթարկվել, սակայն Մունտյանուն հրաժարվել է շարունակել աշխատանքը նման պայմաններով։
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հրաժարականի մասին հայտարարելուց կարճ ժամանակ առաջ նա բուռն քննարկում է ունեցել նախագահի հետ:
Սանդուն իշխանության է եկել պետական կառույցներում կաշառակերությունն ու հովանավորչությունը վերացնելու բարձրագոչ խոստումների ֆոնին: Սակայն ընդդիմադիր ուժերը պարբերաբար քննադատում են երկրի ղեկավարությանը մրցութային ընթացակարգերի շրջանցմամբ իրեն հավատարիմ մարդկանց առանցքային պաշտոններում նշանակելու համար։
* Meta–ի (Facebook և Instagram սոցցանցեր) գործունեությունն արգելված է Ռուսաստանում որպես ծայրահեղական։
Լրահոս
0