00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հութիները Եմենի երկնքում կրակ են բացել սաուդյան ինքնաթիռների վրա

© AP Photo / Osamah AbdulrahmanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Բաժանորդագրվել
Շիա շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին, եթե նրա ռազմական ինքնաթիռները կրկին ներխուժեն Եմենի օդային տարածք:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը հայտարարել է, որ կրակ է բացել Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռների ուղղությամբ, որոնք փորձել են խանգարել Իրանից քաղաքացիական ինքնաթիռի վայրէջքին Սանայի միջազգային օդանավակայանում:
«Մենք սաուդյան հակառակորդի ինքնաթիռների ուղղությամբ մի քանի զենիթային հրթիռ ենք արձակել և ստիպել նրանց լքել օդային տարածքը», – ասել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:
Նրա խոսքով՝ օդանավում գտնվել են Եմենի ավելի քան 200 քաղաքացիներ, այդ թվում նրանք, ովքեր ավելի վաղ չէին կարողացել լքել Իրանը ռազմական գործողությունների պատճառով, ինչպես նաև այնտեղ բուժվող վիրավորներն ու հիվանդները: Այդ ինքնաթիռով ԻԻՀ պետք է մեկնեին նաև հութիների պաշտոնական պատվիրակության անդամները՝ մասնակցելու Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը:
Շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին, եթե նրա ռազմական ինքնաթիռները կրկին ներխուժեն Եմենի օդային տարածք:
«Նախազգուշացնում ենք սաուդյան հակառակորդներին, որ մեր օդային տարածքը խախտելու ցանկացած նոր փորձ կամ մեր երկրի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կհանգեցնի համապարփակ պատասխան հարվածի նրա օդանավակայաններին և կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին՝ ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում», – ասել է Սարիան:
Հութիների ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Սանայի և Թեհրանի միջև օդային հաղորդակցությունը կշարունակվի՝ շնորհակալություն հայտնելով Իրանին օդային շրջափակումը ճեղքելու համար, որը 2015 թվականից հաստատվել է Էր Ռիադի կողմից:
Լրահոս
0