https://arm.sputniknews.ru/20260703/hhum-merelvoci-orery-krkin-voch-ashkhatanqajin-klinen-navasardy-nerarvel-e-tvonacujcum-104141581.html
ՀՀ–ում մեռելոց օրերը կրկին ոչ աշխատանքային կլինե՞ն. Նավասարդը ներառվել է տոնացույցում
ՀՀ–ում մեռելոց օրերը կրկին ոչ աշխատանքային կլինե՞ն. Նավասարդը ներառվել է տոնացույցում
Sputnik Արմենիա
Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T15:32+0400
2026-07-03T15:32+0400
2026-07-03T17:59+0400
հայաստան
մեռելոց
տոն
https://cdn.am.sputniknews.ru/img/622/64/6226491_57:0:1543:836_1920x0_80_0_0_94d08853e80bd05f0f84598095bbae09.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի հեղինակն է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։Մեռելոց հիշատակի օրերը հաջորդում են Սուրբ ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։Ընդունված փոփոխությունների համաձայն` Հայրերի օրը հունիսի 17–ի փոխարեն կնշվի հունիսի 3–րդ կիրակի օրը։Տոնացույցում ավելացվել են նաև Մեսրոպ Մաշտոցի օրը (փետրվարի 17–ին) և Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11–ին։Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև Երևանի և մարզերի օրերը, որոնք կնշվեն սեպտեմբերի 5–ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ հստակ հերթականությամբ։Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նախաձեռնությամբ ընդունվեցին օրենսդրական փոփոխություններ, և տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը (երկուշաբթիները) դարձան սովորական աշխատանքային օրեր։ Կառավարությունը դա հիմնավորում էր տնտեսական ակտիվության պահպանմամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/622/64/6226491_242:0:1357:836_1920x0_80_0_0_ec709147bb364cd3b2e78466a21cd80c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեռելոց, տոն
ՀՀ–ում մեռելոց օրերը կրկին ոչ աշխատանքային կլինե՞ն. Նավասարդը ներառվել է տոնացույցում
15:32 03.07.2026 (Թարմացված է: 17:59 03.07.2026) Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի հեղինակն է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվել է, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը սահմանվեն որպես ոչ աշխատանքային։ Սակայն երկրորդ ընթերցման ժամանակ «համարել ոչ աշխատանքային» ձևակերպումը հանվել է այդ կետից: Նախագծի հեղինակի խոսքով` մեռելոց օրերն ամրագրվել են ցանկում, բայց ոչ աշխատանքային լինելու կարգավորումը կորոշի կառավարությունը։ Միաժամանակ ԱԺ–ն պարզաբանում է տարածել` ընդգծելով, որ մեռելոց օրերը լինելու են աշխատանքային։
Մեռելոց հիշատակի օրերը հաջորդում են Սուրբ ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։
Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։
Ընդունված փոփոխությունների համաձայն` Հայրերի օրը հունիսի 17–ի փոխարեն կնշվի հունիսի 3–րդ կիրակի օրը։
Տոնացույցում ավելացվել են նաև Մեսրոպ Մաշտոցի օրը (փետրվարի 17–ին) և Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11–ին։
Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև Երևանի և մարզերի օրերը, որոնք կնշվեն սեպտեմբերի 5–ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ հստակ հերթականությամբ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նախաձեռնությամբ ընդունվեցին օրենսդրական փոփոխություններ, և տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը (երկուշաբթիները) դարձան սովորական աշխատանքային օրեր։ Կառավարությունը դա հիմնավորում էր տնտեսական ակտիվության պահպանմամբ: