https://arm.sputniknews.ru/20260703/herqum-taratsel-u-vtsharel-aveli-qan-9-mln-dram-tevanjany-dati-e-tvel-alen-simvonjanin--104156706.html
Հերքում տարածել ու վճարել ավելի քան 9 մլն դրամ. Թևանյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին
Հերքում տարածել ու վճարել ավելի քան 9 մլն դրամ. Թևանյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին
Sputnik Արմենիա
Հերքման տեքստով Ալեն Սիմոնյանը պետք է հայտարարի, որ 2026 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ» նախընտրական բանավեճի ընթացքում Անդրանիկ... 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T20:38+0400
2026-07-03T20:38+0400
2026-07-03T20:38+0400
անդրանիկ թևանյան
զրպարտություն
հայց
ալեն սիմոնյան
հերքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102907456_0:167:1600:1067_1920x0_80_0_0_036ef904200d569521eddcf31c68b287.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Կալանքի տակ գտնվող՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով հերքել իր հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները և զրպարտության համար վճարել ավելի քան 9 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Թևանյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Սիմոնյանին դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքում տարածել իր հասցեին հնչեցրած «լրտես» արտահայտության համար։Հերքման տեքստով Ալեն Սիմոնյանը պետք է հայտարարի, որ 2026 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ» նախընտրական բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «լրտես» լինելու վերաբերյալ իր հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և սուտ են։ Այդ տեքստով Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի Թևանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար։Հայցադիմումով Թևանյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում։ Պահանջում նշված է, որ Սիմոնյանը պետք է վճարի նաև հայցվորի կատարած և կատարվելիք դատական ծախսերը, այդ թվում՝ 310.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102907456_59:0:1482:1067_1920x0_80_0_0_c7bd33510b2a41e7d48a3d76d22aa5c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, զրպարտություն, հայց, ալեն սիմոնյան, հերքում
անդրանիկ թևանյան, զրպարտություն, հայց, ալեն սիմոնյան, հերքում
Հերքում տարածել ու վճարել ավելի քան 9 մլն դրամ. Թևանյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին
Հերքման տեքստով Ալեն Սիմոնյանը պետք է հայտարարի, որ 2026 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ» նախընտրական բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «լրտես» լինելու վերաբերյալ իր հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և սուտ են։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Կալանքի տակ գտնվող՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով հերքել իր հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները և զրպարտության համար վճարել ավելի քան 9 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Թևանյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Սիմոնյանին դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքում տարածել իր հասցեին հնչեցրած «լրտես» արտահայտության համար։
«Հերքումը պահանջվում է հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով, Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջով, «Առաջին լրատվական ալիք» կայքէջով և «Լուրեր» YouTube ալիքով՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ընթացքում՝ գրավոր և բանավոր տեսագրության ձևով՝ չզիջելով հրապարակված տեղեկատվությանը՝ հրապարակման ժամանակի, ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով»,–նշված է հայցադիմումի մեջ։
Հերքման տեքստով Ալեն Սիմոնյանը պետք է հայտարարի, որ 2026 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ» նախընտրական բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «լրտես» լինելու վերաբերյալ իր հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և սուտ են։ Այդ տեքստով Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի Թևանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար։
Հայցադիմումով Թևանյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում։ Պահանջում նշված է, որ Սիմոնյանը պետք է վճարի նաև հայցվորի կատարած և կատարվելիք դատական ծախսերը, այդ թվում՝ 310.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։