https://arm.sputniknews.ru/20260703/eazbn-120-mln-dvolar-vark-ktramadri-zangezuri-pghndzamvolibdenajin-kvombinatin-104137494.html
ԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին
ԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին
Sputnik Արմենիա
Ֆինանսավորումը կօգտագործվի արտադրական ցիկլի արդյունավետությունը բարելավելու նախագծի իրականացման համար։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T14:56+0400
2026-07-03T14:56+0400
2026-07-03T14:57+0400
հայաստան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62941539_0:143:1600:1043_1920x0_80_0_0_c808bd8b1414bf4c9fc472260d922643.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին 120 մլն դոլար վարկ կտրամադրի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։ԵԱԶԲ ֆինանսավորումը կուղղվի կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման նախագծի իրականացմանը:Բանկից նշում են, որ վարկային պայմանագիրը և համաձայնագիրը ԵԱԶԲ–ի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ–ի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը և ԶՊՄԿ–ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը:Վեդենինն էլ նշել է, որ համաձայնագիրը կարևոր քայլ կլինի գործառնական արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման և արտադրության երկարաժամկետ կայունության ուղղությամբ:Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Արդեն 20 տարի է` ԵԱԶԲ-ն աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: 2025 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱԶԲ-ի կուտակված պորտֆելում կա 326 նախագիծ, որոնց ընդհանուր ներդրումը կազմում է 19,6 մլրդ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և սկզբունքներով:ԵԱԶԲ–ն մտադիր է ներդրումներ անել Հայաստանի լոգիստիկայի և զբոսաշրջության ոլորտներում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62941539_117:0:1537:1065_1920x0_80_0_0_7799d451f11f5f41ea6257d4b4211d9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
ԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին
14:56 03.07.2026 (Թարմացված է: 14:57 03.07.2026) Ֆինանսավորումը կօգտագործվի արտադրական ցիկլի արդյունավետությունը բարելավելու նախագծի իրականացման համար։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին 120 մլն դոլար վարկ կտրամադրի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
ԵԱԶԲ ֆինանսավորումը կուղղվի կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման նախագծի իրականացմանը:
Բանկից նշում են, որ վարկային պայմանագիրը և համաձայնագիրը ԵԱԶԲ–ի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ–ի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը և ԶՊՄԿ–ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը:
«Ֆինանսավորումը կօգտագործվի արտադրական ցիկլի արդյունավետությունը բարելավելու նախագծի իրականացման համար։ Սա արտացոլում է ԵԱԶԲ-ի հիմնական գործունեություններից մեկը՝ մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերական արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը՝ հիմնվելով առկա ենթակառուցվածքների վրա»,– ասել է Իգնատովը։
Վեդենինն էլ նշել է, որ համաձայնագիրը կարևոր քայլ կլինի գործառնական արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման և արտադրության երկարաժամկետ կայունության ուղղությամբ:
Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Արդեն 20 տարի է` ԵԱԶԲ-ն աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: 2025 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱԶԲ-ի կուտակված պորտֆելում կա 326 նախագիծ, որոնց ընդհանուր ներդրումը կազմում է 19,6 մլրդ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և սկզբունքներով: