00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանը միջնորդել է արդարացնել Դավիթ Բաբայանին

© PhotoԲաքվի «դատարանում»
Բաքվի «դատարանում» - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Բաժանորդագրվել
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հուլիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր քննել է հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները։
© PhotoԼևոն Մնացականյան, Արկադի Ղուկասյան
Заседание апелляционного суда над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (3 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Լևոն Մնացականյան, Արկադի Ղուկասյան
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «դատական նիստերի» արձանագրությունների վերաբերյալ դիտողությունները դատարան են ներկայացվել Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի անունից։
«Դատական կոլեգիան» որոշել է դրանք ներառել «գործի» նյութերում։
© PhotoԴավիթ Իշխանյան
Заседание апелляционного суда над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (3 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Դավիթ Իշխանյան
Իշխանյանը կրկին նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Այնուհետև դատարանում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը։ Նա հայտարարել է, որ իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը լիովին հիմնավորված է։ Նա խնդրել է դատարանին չեղյալ հայտարարել դատավճիռը և արդարացնել Բաբայանին։
© PhotoԴավիթ Բաբայան
Заседание апелляционного суда над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (3 июля 2026). Баку - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Դավիթ Բաբայան
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հուլիսի 7-ին։
© Photo

Արկադի Ղուկասյան

Արկադի Ղուկասյան - Sputnik Արմենիա
1/5

Արկադի Ղուկասյան

© Photo

Լևոն Մնացականյան

Լևոն Մնացականյան - Sputnik Արմենիա
2/5

Լևոն Մնացականյան

© Photo

Բակո Սահակյան

Բակո Սահակյան - Sputnik Արմենիա
3/5

Բակո Սահակյան

© Photo

Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա
4/5

Արայիկ Հարությունյան

© Photo

Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան - Sputnik Արմենիա
5/5

Դավիթ Բաբայան

1/5

Արկադի Ղուկասյան

2/5

Լևոն Մնացականյան

3/5

Բակո Սահակյան

4/5

Արայիկ Հարությունյան

5/5

Դավիթ Բաբայան

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0