00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու չլինելու հարցը լուծվեց. ՔՊ–ի նախագիծն ընդունվեց

© Sputnik / Aram NersesyanԱԺ
ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Բաժանորդագրվել
Եթե համապատասխան խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում ԱԺ նախագահի տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուներ չի առաջարկում, ապա ԱԺ–ն անցնում է օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առաջարկած փոփոխությունը, ըստ որի` եթե ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածու չառաջադրեն, ապա խորհրդարանը չի դադարեցնի աշխատանքը։
Եթե համապատասխան խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում ԱԺ նախագահի տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուներ չի առաջարկում, ապա ԱԺ–ն անցնում է օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը` միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության` հաջորդ քառօրյա նիստում թեկնածու առաջադրելու իրավունքը։
Նախկին կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում մինչև ԱԺ նախագահի տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկման ավարտը խորհրդարանը չէր կարող անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ Այդ նպատակով օրենքը նախատեսում էր ամենօրյա նիստեր, մինչև բոլոր համապատասխան պաշտոնները համալրվեն։
Հիշեցնենք, որ դեռևս գործող խորհրդարանում 2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Ըստ ՔՊ–ի` պատճառն անհարգելի բացակայություններ էին և պարտականությունները չկատարելը։ Խորհրդարանական ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեց։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը
Լրահոս
0