00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուկրաինայի զինուժը ԼԺՀ–ում ավտոբուսի է հարվածել, տուժել է 12 մարդ

© Photo : Леонид ПасечникՀարձակման ենթարկված ավտոբուս
Հարձակման ենթարկված ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը ԼԺՀ-ի Լիսիչանսկ քաղաքում ավտոբուսի է հարվածել, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Երբ մարդիկ աշխատանքից տուն էին վերադառնում, նեոնացիստները հարձակվել են քաղաքային ավտոբուսի վրա։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 12 մարդ։ Նրանց շտապ տեղափոխել են բժշկական հաստատություններ․․․ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունը»,- գրել է նա «Մաքս» հարթակում։
Պասեչնիկը հավելել է, որ տուժածների վերաբերյալ տեղեկությունները դեռ ճշտվում են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0