00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը նախանշված ժամկետում ավարտին չի հասցվել

Նռնաձոր տանող գյուղի ճանապարհի շինարարությունը
Նռնաձոր տանող գյուղի ճանապարհի շինարարությունը - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Նռնաձոր տանող գյուղի ճանապարհի շինարարությունը
Բաժանորդագրվել
Ի սկզբանե շինարարները նախատեսում էին ճանապարհը կառուցել մինչև 2025 թվականի վերջ, այնուհետև նախարարությունից հայտնեցին, որ աշխատանքները կավարտվեն մինչև մարտ, այժմ ժամկետը փոխվել է։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը հայտարարված ժամկետում չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարությունից հիշեցրել են, որ Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհի շինարարությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլը (հողային ճանապարհի կառուցում) իրականացնում է «ԱՄՎ Պարտներ» և «Մոստ կոնտրակտ»ՍՊ ընկերությունների կոնսորցիումը:
«Շինարարական աշխատանքները սկսվել են 2024 թվականին և դրանց ավարտի նոր ժամկետ է սահմանվել այս տարվա օգոստոսի 30-ը», - հայտնել են նախարարությունից:
Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ճանապարհի ասֆալտապատում, ընկերությունն արդեն որոշված է։ Աշխատանքների արժեքը մոտ 1,1 մլրդ դրամ է։
Նշենք, որ ի սկզբանե կապալառուն հայտարարել էր, որ նախատեսում է շինարարության առաջին փուլն (արժեքը՝ 2,5 մլրդ դրամ կամ մոտ 6,7 մլն դոլար) ավարտել մինչև 2025 թվականի վերջը։
Ավելի ուշ Sputnik Արմենիային նախարարությունից հայտնեցին, որ Սյունիքի հարավի Շվանիձոր-Նռնաձոր գրունտային ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2026–ի մարտի 9-ը։
Նշենք, որ այժմ Նռնաձոր տանող ճանապարհն անցնում է նախկին երկաթգծի տեղամասովև գտնվում է անբավարար վիճակում:
Նռնաձորում 30 տուն է կառուցվում արցախցիների համար, իսկ 148 հա այգին չորանում է. Գրիգորյան
Լրահոս
0