https://arm.sputniknews.ru/20260702/rdn-hetamut-klini-andrkvovkasi-veraberjal-qnnarkumnery-zhnevic-teghapvokhelun-galuzin-104110431.html
ՌԴ–ն հետամուտ կլինի Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները Ժնևից տեղափոխելուն. Գալուզին
ՌԴ–ն հետամուտ կլինի Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները Ժնևից տեղափոխելուն. Գալուզին
Sputnik Արմենիա
Մոսկվան հետևողականորեն բարձրացնում է այս հարցը և մտադիր չէ հրաժարվել իր դիրքորոշումից։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T21:43+0400
2026-07-02T21:43+0400
2026-07-02T21:43+0400
ռուսաստան
միխայիլ գալուզին
անդրկովկաս
ժնև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266623_0:84:1600:984_1920x0_80_0_0_b00a4c95fad0124e1330711947dff80e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը հետագայում ևս հետամուտ կլինի Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևից այլ բանակցային հարթակ տեղափոխելուն։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։Նրա խոսքով՝ Մոսկվան հետևողականորեն բարձրացնում է այս հարցը և մտադիր չէ հրաժարվել իր դիրքորոշումից։Նա նշել է, որ Ժնևում բանակցություններ անցկացնելու լրացուցիչ խոչընդոտ է Մոսկվայի և շվեյցարական քաղաքի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը, ինչը դժվարացնում է պատվիրակությունների աշխատանքը:Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան առաջարկում է տեղափոխել բանակցությունները ոչ միայն սեփական շահերից ելնելով, այլև հաշվի առնելով գործընթացի բոլոր մասնակիցների հարմարավետությունը։ Նա նշել է, որ միջազգային քննարկումներում ներկայացված հինգ կողմերից հարթակի փոփոխության գաղափարին աջակցում են Ռուսաստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան։«Մեր դաշնակիցները մեզ աջակցում են։ Եվ մենք ելնում ենք նրանից, որ երեք համանախագահները սա կընդունեն ամենայն լրջությամբ»,-ասել է Գալուզինը։Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևում ընթանում են 2008 թվականից: Այդ քննարկումներին մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ:Աշխատանքն իրականացվում է երկու ձևաչափով՝ անվտանգության հարցերի և մարդասիրական օրակարգի շուրջ։ Սա միակ հարթակն է, որտեղ պահպանվում է երկխոսությունը Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև։
անդրկովկաս
ժնև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266623_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d37eb93ce9c1ef8da47a0435e0d8895b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միխայիլ գալուզին, անդրկովկաս, ժնև
ռուսաստան, միխայիլ գալուզին, անդրկովկաս, ժնև
ՌԴ–ն հետամուտ կլինի Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները Ժնևից տեղափոխելուն. Գալուզին
Մոսկվան հետևողականորեն բարձրացնում է այս հարցը և մտադիր չէ հրաժարվել իր դիրքորոշումից։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը հետագայում ևս հետամուտ կլինի Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևից այլ բանակցային հարթակ տեղափոխելուն։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հետևողականորեն բարձրացնում է այս հարցը և մտադիր չէ հրաժարվել իր դիրքորոշումից։
«Շվեյցարիան այլևս չեզոք կողմ չի համարվում հակառուսական պատժամիջոցներին միանալուց հետո»,– ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա նշել է, որ Ժնևում բանակցություններ անցկացնելու լրացուցիչ խոչընդոտ է Մոսկվայի և շվեյցարական քաղաքի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը, ինչը դժվարացնում է պատվիրակությունների աշխատանքը:
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան առաջարկում է տեղափոխել բանակցությունները ոչ միայն սեփական շահերից ելնելով, այլև հաշվի առնելով գործընթացի բոլոր մասնակիցների հարմարավետությունը։ Նա նշել է, որ միջազգային քննարկումներում ներկայացված հինգ կողմերից հարթակի փոփոխության գաղափարին աջակցում են Ռուսաստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան։
«Մեր դաշնակիցները մեզ աջակցում են։ Եվ մենք ելնում ենք նրանից, որ երեք համանախագահները սա կընդունեն ամենայն լրջությամբ»,-ասել է Գալուզինը։
Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները Ժնևում ընթանում են 2008 թվականից: Այդ քննարկումներին մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ:
Աշխատանքն իրականացվում է երկու ձևաչափով՝ անվտանգության հարցերի և մարդասիրական օրակարգի շուրջ։ Սա միակ հարթակն է, որտեղ պահպանվում է երկխոսությունը Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև։