https://arm.sputniknews.ru/20260702/ishkhanutjuny-sharunakum-e-sparnaliqnery-ahazangum-e-miasnutjan-tevery-104099639.html
Իշխանությունը շարունակում է սպառնալիքները. ահազանգում է «Միասնության թևերը»
Իշխանությունը շարունակում է սպառնալիքները. ահազանգում է «Միասնության թևերը»
Sputnik Արմենիա
Քաղաքացիները կուսակցությանը փոխանցել են, որ անհանգստացած են, թե ինչու են հայտնվել իրավապահ մարմնի ուշադրության կենտրոնում։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T17:06+0400
2026-07-02T17:06+0400
2026-07-02T17:06+0400
հայաստան
«միասնության թևեր» նախաձեռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99453679_0:0:1200:675_1920x0_80_0_0_7052ea6970b6eb1ea40ec045c3bf7741.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունն ահազանգում է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրենց քաղաքական ուժի նկատմամբ ճնշման և վախի մթնոլորտի նոր դրսևորման մասին։ Քաղաքական ուժը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։Ըստ կուսակցության` այդ անձինք, որոնք որևէ իրավախախտում չեն կատարել, հայտնվել են անհասկանալի իրավիճակում։ Շատերը կուսակցությանը փոխանցել են, որ անհանգստացած են, թե ինչու են հայտնվել իրավապահ մարմնի ուշադրության կենտրոնում։Քաղաքական ուժը պնդում է` իշխանությունը շարունակում է շարժվել վախի և սպառնալիքի քաղաքականության նույն գծով՝ իրավապահ մարմինների միջոցով հոգեբանական ճնշում գործադրելով ոչ միայն քաղաքական ուժերի, այլև օրինական քաղաքացիների նկատմամբ։«Միասնության թևեր» կուսակցությունը պահանջում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը պարզաբանի, թե ինչու է անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել քաղաքացիներից: Քաղաքական ուժը նաև ակնկալում է, որ պետական բոլոր մարմինները կգործեն բացառապես օրենքի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99453679_150:0:1050:675_1920x0_80_0_0_7862558603b63213d84a7bf876950f35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «միասնության թևեր» նախաձեռնություն
հայաստան, «միասնության թևեր» նախաձեռնություն
Իշխանությունը շարունակում է սպառնալիքները. ահազանգում է «Միասնության թևերը»
Քաղաքացիները կուսակցությանը փոխանցել են, որ անհանգստացած են, թե ինչու են հայտնվել իրավապահ մարմնի ուշադրության կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունն ահազանգում է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրենց քաղաքական ուժի նկատմամբ ճնշման և վախի մթնոլորտի նոր դրսևորման մասին։ Քաղաքական ուժը հայտարարություն է տարածել
ֆեյսբուքյան էջում։
«Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները զանգահարել են «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակների սեփականատերերին և պահանջել են ներկայացնել վարձակալության պայմանագրեր, որոնք արդեն ներկայացվել են ԿԸՀ։ Այս գործողությունները սկսվել են Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած ուսումնասիրությունից անմիջապես հետո»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ կուսակցության` այդ անձինք, որոնք որևէ իրավախախտում չեն կատարել, հայտնվել են անհասկանալի իրավիճակում։ Շատերը կուսակցությանը փոխանցել են, որ անհանգստացած են, թե ինչու են հայտնվել իրավապահ մարմնի ուշադրության կենտրոնում։
Քաղաքական ուժը պնդում է` իշխանությունը շարունակում է շարժվել վախի և սպառնալիքի քաղաքականության նույն գծով՝ իրավապահ մարմինների միջոցով հոգեբանական ճնշում գործադրելով ոչ միայն քաղաքական ուժերի, այլև օրինական քաղաքացիների նկատմամբ։
«Միասնության թևեր» կուսակցությունը պահանջում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը պարզաբանի, թե ինչու է անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել քաղաքացիներից: Քաղաքական ուժը նաև ակնկալում է, որ պետական բոլոր մարմինները կգործեն բացառապես օրենքի շրջանակում։