00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ է ուզում անել վարչախումբը` «շուստրիություն». Վարդանյանը` ԸՕ փոփոխությունների մասին

Բաժանորդագրվել
Ըննդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ հունիսի 7–ի ընտրություների արդյունքներով իշխող քաղաքական ուժը չի ստացել Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ ԱԺ մանդատների 2/3-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի համոզմամբ` ՀՀ գործող իշխանությունն Ադրբեջանին խոստացել է փոխել մեր Սահմանադրությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀՀ ընտրական օրենսգրքի» նոր փոփոխությունների նախագծով առաջարկվում է՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն ունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվել են երկրում 365 օրից 183 օրվա ընթացքում` ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ), այսինքն՝ երկրում գտնվել են ավելի քան կես տարի։ Երկրորդ ընթերցման ժամանակ, ՆԳՆ առաջարկությամբ, այս ժամանակահատվածը փոխվել է համապատասխանաբար 730 օրից 366–ի (այսինքն՝ վերջին երկու տարվա ընթացքում պետք է երկրում ապրել ավելի քան մեկ տարի)։
«Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, սակայն վախենում է Ալիևից։ Ադրբեջանաթուրքական հանձնարարությունը կատարելու նպատակին են ուղղված այս փոփոխությունները, որով արգելվում է վերջին 6 ամսում Հայաստանում մշտապես չբնակվածներին քվեարկել հանրաքվեի ժամանակ։ Եվրոպա վազողներին մի հարց տամ` եվրոպական քանի՞ երկիր գիտեք, որ նման սահմանափակում ունեն կամ արտասահմանում ընդհանրապես ընտրատեղամաս չի բացում»,– հայտարարեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ հունիսի 7–ի ընտրություների արդյունքներով իշխող քաղաքական ուժը չի ստացել Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտ ԱԺ մանդատների 2/3-ը, իսկ ՀՀ Սահմանադրությամբ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան մասնակցության իրավունք ունեցող քաղաքացիների 1/4-ը։
«Հիմա ի՞նչ է ուզում անել վարչախումբը` շուստրիություն. իբր այլ պետությունների ազդեցությունը մեղմելու, ընտրողի և պետության կենսական կապը կարևորելու սոուսի տակ նվազեցնում է ընտրողների` նույնն է, թե հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը, որի պարագայում, բնականաբար, իջնում է նաև անհրաժեշտ ¼–ը։ Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը, մնացածը սուտ է և, ինչպես միշտ, հակազգային, հակապետական։ Վերջում բարևներ դեմոկրատիայի թազա մամային` Երևանում գտնվող Ուրսուլա ֆոն դեր Լայենին»,– եզրափակեղ ելույթը Վարդանյանը։
Նշենք, որ ԸՕ փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը: Նրանք` որպես այս նախագծի հիմնավորում, նշել են այն հանգամանքը, որ հունիսի 7–ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ՀՀ քաղաքացիները սկսել էին արտերկրից զանգվածաբար ժամանել հայրենիք:
Նախատեսվել է, որ այս նախագիծը պետք է առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվի արագացված ընթացակարգով և ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Լրահոս
0